«Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին»

«Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին»

«Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է… Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետեւաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ: Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ կոտորած չէր լինի…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը:

Հետո անդրադառնալով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին կայանալիք իր հեղինակային երեկոյին, որտեղ տարիների ընդմիջումից հետո կհնչեն նաեւ նոր ստեղծագործություններ, հավաստիացրեց, թե ինքը եղել ու մնում է լավատես. «Նկատել եք, չէ՞, որ բոլոր երգերս ուղղված են 0-ից մինչեւ 100 տարեկան ունկնդրին, մատչելի են բոլոր խավերին»: Իսկ թե ինչու վերջին շրջանում դադարել է բուռն ստեղծագործելուց, Հախվերդյանն առանց մանրամասնելու նշեց, որ արտասահմանում իր տարեկից երգահանները տասը տարին մեկ նոր երգ են գրում ու ռադիոկայաններով, հեռուստաալիքներով «ռասկրուտկա» անելով՝ փող աշխատում…

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք