Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԵԼԻՔ ԵՐԵՎՈՒՅԹԸ

Դեկտեմբեր 12,1998 00:00 Share
lurer

Անդրադառնալով վերջին ժամանակներում ԱԺ-ում արմատացած սովորությանը, պատգամավոր Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Կոմունիստների ժամանակ կողմ էին խոսում եւ կողմ էին քվեարկում, իսկ հիմա երկրապահները դեմ են խոսում, բայց կողմ են քվեարկում։ Սա նոր երեւույթ է, որ հավանաբար գիտնականները պետք է ուսումնասիրեն»։

ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՕԾՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Երեւանշին» ա/մ ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Այրարատ» կինոթատրոնի դիմաց կառուցվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 10 հենասյուների օծումը։ Այդ առիթով կմատուցվի մատաղ։ Գագիկ Թադեւոսյանն ասաց նաեւ, որ մեկ ամսում 850 խմ բետոնացման աշխատանքներ են կատարվել։ Վերջում նա խնդրեց, որպեսզի լուրին քաղաքական աստառ չտրվի, թե կոմունիստը եկեղեցի է կառուցում։

ՈՉԻՆՉ ՉԵՄ ԼՍԵԼ, ՈՉԻՆՉ ՉԵՄ ՏԵՍԵԼ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանից «Առավոտը» փորձեց ճշտել՝ ի՞նչ գիտի նա Խոռխոռունու սպանության վերաբերյալ եւ արդյոք ունի՞ որեւէ վարկած.

-Ես ոչ մի բան՝ բացի պաշտոնական տեղեկատվությունից, չգիտեմ։ Իսկ ենթադրություններ չեմ ցանկանում անել։

ՄԻ՞ԹԵ

Ըստ ադրբեջանական աղբյուրների, ադրբեջանական բանակում կրճատվում է ծառայության ժամկետը՝ այն երկու տարուց կդարձվի մեկուկես տարի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031