Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Մարտ 11,1999 00:00
hrant bagratyan

Ըստ որոշ լուրերի, պատգամավորության թեկնածու առաջադրվելու նպատակ ունի Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Նա մտադիր է մրցակցել Արմավիրի մարզում, հավանաբար, այն հիմքով, որ տարածքի խաղողագործները գոհ լինելով «Պեռնո Ռիկարի» մթերումներից, կքվեարկեն իր օգտին։

ԳԵՐԵԶՄԱՆԱԳՈՂԵՐ

gerezman

Քաղաքային պանթեոնում Սիփան Շիրազի շիրիմի վրայից գողացել են քարե առագաստը, որի վրա փորագրված էր նրա՝ առագաստին նվիրված բանաստեղծությունը։

ՀԻՄԱ ԷԼ ԱՓՍԵՆԵՐԸ

erkinq

Հետեւելով իր հայտնի ազգանվանակցի՝ ՍՊԻԴ-ի դեմ դեղամիջոցի վերաբերյալ աշխարհացունց հայտարարությանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկ այլ Սերժ Սարգսյան հայտարարեց Հայաստան թռչող ափսեների երթեւեկի մասին։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ

yerjanik abgaryan

Ըստ հավաստի տեղեկությունների, Երջանիկ Աբգարյանը եւս պատրաստվում է դուրս գալ ՀՀՇ վարչությունից։

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՐԴՅՈՔ Ե՞ՐԲ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՔ

cucak

Իր ինքնությունը բացահայտել չցանկացող մի դաշնակցական երեւի կատակեց, որ ՀՅԴ կուսակցական ցուցակները բացահայտվելու են ընտրություններից հետո միայն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031