Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկրի» քավորությամբ

Ապրիլ 15,1999 00:00
tntesuhi

Հասարակությանը միշտ «ֆորմայի» մեջ պահելու համար մեր կուսակցությունները պատրաստ են ամեն ինչի։ Այդ պատրաստակամությունը դրսեւորվում է հատկապես ընտրություններից առաջ։ Բայց հասարակության ստվար մի մաս՝ տնային տնտեսուհիները (կանայք՝ առհասարակ), քաղաքականության նկատմամբ բուռն հետաքրքրություն չեն դրսեւորում։ Եթե, իհարկե, քաղաքական գործիչը աչքի չի ընկնում արտաքին բարեմասնություններով։ Բայց անգամ եթե դուք «տեղը տեղին» տղամարդ չեք (արտաքինից), բայց ցանկություն ունեք ձեր կուսակցության համակիրների թվում տեսնել անգամ տնային տնտեսուհիներին, օգտվեք նախընտրական բազմազան հնարքներից։ Ասենք՝ ձեր բակ եկած ժավելավաճառից գնեք ողջ ժավելի պաշարն ու բակի տղաների միջոցով ուղարկեք տնետուն։ Նույն մեթոդը (կներեք նատուրալիզմի համար) կարող եք կիրառել նաեւ զուգարանի թղթերի պարագայում։ Էֆեկտը նույնն է։

Սակայն կա ավելի քաղաքակիրթ ձեւ, որին հետեւում է, ասենք, «Օրինաց երկիրը»։ Սույն կուսակցությունը 1999-ի ապրիլի 7-ի առիթով լույս է ընծայել հորոսկոպ՝ կանանց համար (թեեւ դրանից հանգիստ կարող են նաեւ տղամարդիկ օգտվել)։ Բանից անտեղյակ եւ կյանքդ համատեղելի նշանով մեկի հետ կապելու ակնկալիքով բացում ես գրքույկը, ու «Օրինաց երկիրը» շնորհավորում է քո տոնը։ Անմիջապես լցվում ես այդ կուսակցության հանդեպ շնորհակալական զգացումով։ Մարդիկ, ամեն դեպքում, մտածում են ճակատագրիդ մասին։ Խոյիս համար հաճելի էր իմանալ՝ ում հետ եմ համատեղելի, ում հետ՝ ոչ։ Բայց՝ տհաճ, որ «Օրինաց երկիրը» բան ու գործ թողած, փոխանակ մտածի՝ ինչպես պետք է հատի 5% արգելանքը, մտածում է, թե ինչպես ամուսնացնի չամուսնացածներին եւ ում՝ ում հետ։ Սա էլ վատ նախընտրական ծրագիր չէ։ Միայն կուսակցության անվանումը մի քիչ այն չէ։ Ավելի կպատշաճեր «Հաճի տյուրիկն՝ օրինաց երկրում» անվանումը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930