Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԺ-ԻՆ

Մայիս 12,1999 00:00
Vano Siradexyan

Ծանր ու երկարատեւ բացակայությունից հետո երեկ խորհրդարան վերադարձավ Վանո Սիրադեղյանը։ Բարեւեց Արա Սահակյանին։ Մտավ Բաբկեն Արարքցյանի առանձնասենյակ։ Հրաժարվեց լրագրողների հետ սուրճ խմել. «Ուզում եք խոսք քաշե՞լ»։

Առավոտյան դատախազություն էր գնացել։ Նախապես հայտարարված ասուլիսը հետաձգեց՝ պատճառաբանելով նախընտրական հանդիպումները։ Այսօր, դարձյալ առանց լրագրողների, մեկնելու է Տավուշ՝ իր նախընտրական շտաբը ձեւավորելու եւ աշխատանքային այլեւայլ հարցեր լուծելու։

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

mexak gabrielyan

«Արդյունքները սպասվածից ավելին են։ Օրական կնքվում է 10-15 հազար պայմանագիր ընտրողների հետ։ Եվ այժմ արդեն 100 հազարն անցել ենք, գուցե այդ պատճառով շատ-շատերին այդ երեւույթը դուր չի գալիս»,- «Առավոտին» ասաց «ԱԻՄ+» նախընտրական շտաբի ղեկավար Մեխակ Գաբրիելյանը։ Մեր այն հարցին, թե բոլոր պայմանագիր կնքածները պարտավորվե՞լ են իրենց ձայնն «ԱԻՄ+»-ին տալ, պրն Գաբրիելյանը պատասխանեց. «Բնականաբար»։

Կարդացեք նաեւ 2-րդ էջ։

ՊԱՌԱՎԱՔԱՐ+

harzakum

Թիվ 13 ընտրատարածքում՝ Նալբանդյան-Իսահակյան հատույթում կիրակի օրը հարձակման է ենթարկվել «ԱԻՄ+» դաշինքի անդամ Ասյա Պապայանը։ Ընտրատարածքի ընտրողների ցուցակները ստուգելուց հետո Ասյա Պապայանը երեկոյան դուրս է եկել շենքից. անհայտ երկու տղամարդ հարձակվել-խլել են տիկին Ասյայի պայուսակը եւ գողացել ընտրողների ցուցակները։ Կուսակցությունը նույն օրը դիմել է ոստիկանություն։ Բացահայտման ուղղությամբ գործին ընթացք չտալու պատճառով «ԱԻՄ+»-ը ստիպված դիմել է դատախազություն։ Եթե գործը դարձյալ ընթացք չստանա «ԱԻՄ+»-ը կդիմի առավել ծայրահեղ միջոցների՝ ասուլիս կտա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31