Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՎԱՐՃԱՆԱԼ ԵՆՔ՝ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 17,1999 00:00
zang

Երեկ հերթական «հեռախոսային խուլիգանը» խախտեց մեր, առանց այդ էլ, փուխր հոգեկան անդորրը։ Ժամը 12.45-ի սահմաններում հեռախոսազանգ է հնչել ՀՀ առողջապահության նախարարի ընդունարանում։ Որքան էլ տարօրինակ է, զանգողը ներկայացել է անուն-ազգանունով (չճշտված տվյալներով, ոմն Կարեն), բնակության վայրով (Երեւան), ճշգրիտ հասցեով։ Ամենեւին տարօրինակ չէ եւ նույնիսկ՝ խիստ սպասելի, զանգողը բարեկամաբար խորհուրդ է տվել նախարարության շենքն ազատել մարդկանցից, քանի որ ժամը 14.00-ին իրենք «սպառնալու են ռումբերով եւ պայթուցիկ նյութերով»։ Արդյո՞ք այդ «սպառնալը» նշանակել է, թե ռումբն արդեն տեղադրված է շենքում, թե՞ ինչ-որ այլ կերպով պետք է իրականացվեր սպառնալիքը, ահաբեկչի հավակնություններ ունեցող անձը չի ճշտել։

Մինչ համապատասխան մարմինները կճշտեին, որ այդպիսի մարդ իհարկե գոյություն չունի, նախարարությունում հայտարարվել է ուսումնական տագնապ (աշխատակիցներին խուճապի չմատնելու համար)։ Կազմվել է էվակուացիոն պլան, պահակային ծառայությունից լրացուցիչ ուժեր են հրավիրվել՝ նվազագույնի հասցնելու շենքի ելումուտը եւ շենքը դատարկվել է մարդկանցից։

Ինչպես եւ «բարի» ավանդույթն է, ստուգումների արդյունքում որեւէ պայթուցիկ նախարարությունում չի հայտնաբերվել։ Ժամը 15.30-ին հայտարարվել է տագնապի ավարտը։

Թե որ «հրաշամանուկն» է այս անգամ կատակներ կամ ինչպես մեր իրավապահներն են ասում, մանր խուլիգանություն անում, իհարկե, արդեն առանձնապես հետաքրքիր չէ։ Ավելի ճիշտ, կոնկրետ անձը հետաքրքիր չէ։ Պարզապես վատ չէր լինի իմանայինք, թե մեզ կեղծ տագնապներին սովորեցնելուց հետո վերջը ո՛ր շենքը պիտի օդ ցնդեցնեն։

Ի դեպ, ասում են, որ թվային հեռախոսից կատարված զանգի հեղինակին անհնար չէ հայտնաբերել։ Ցանկություն լինի։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031