Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ, ՄՅՈՒՍԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՈՒ

Դեկտեմբեր 22,1999 00:00
harc

Մամուլում հրապարակված մի տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 16-ին Բաքվում երթ են կազմակերպել Բաքվի ուսումնական հաստատությունների մոտ 500 ուսանողներ։ Նրանց ցուցապաստառներն, ըստ լրատվամիջոցի՝ ազդարարում էին. «Վազգենը գնաց, Սամվելը հեռացվեց, Ղարաբաղը մերն է»։ Մենք փորձեցինք սույն լուրի իսկությունը ճշտել եւ հեռախոսով նախ կապվեցինք ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Վերջինս տեղյակ չէր երթից, հետեւաբար եւ որեւէ կերպ պատրաստ չէր արձագանքել։ Բաքվի այդ միտինգի մասին տեղեկություն չունեին նաեւ Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայությունում, «Մեդիամաքս» գործակալությունն էլ Ադրբեջանի իր աղբյուրներից նման ինֆորմացիա չէր ստացել։

Նշենք, որ ցուցարարները «Ղարաբաղի հայ անջատողականների» վրա ճնշում գործադրելու կոչեր եւս արել են։ Եթե հարեւան պետությունում քո երկրի անվտանգությանն ուղղված թեկուզեւ փոքրաթիվ (եթե 500-ը փոքր թիվ է) միտինգ է լինում, եւ մեր համապատասխան գերատեսչությունների լրատվական ծառայությունները դրա մասին առհասարակ տեղյակ չեն, տխուր եւ վտանգավոր ենթադրությունների տեղիք է տալիս։ Ի դեպ, վերոնշյալ միտինգի մասին չեն հայտնել նաեւ Ղարաբաղի պաշտոնական լրատվամիջոցները։

ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՈՍԿԻ ՉԷ

vahram atanesyan

 

«Առավոտը» դիմեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մամուլի քարտուղար պրն Աթանեսյանին՝ խնդրելով ճշտել, ԼՂՀ պաշտոնյաներից, մասնավորապես զինվորականներից, զինվորական դատախազություն՝ հարցաքննության, կանչվել են, թե ոչ։ Պրն Աթանեսյանն ասաց, որ այս հարցին չի կարող պատասխանել։ Նա նաեւ չպատասխանեց՝ Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի պաշտոնանկությունից հետո հանդիպել է ԼՂՀ ԵԿՄ անդամներին, բանակի հրամկազմին՝ ընդհանուր հայտարարի գալու նպատակով, թե նրա հրաժարականի պահանջն ուժի մեջ է։

ԿԱՐՈ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ

sut

Ստեփանակերտի քաղաքապետ Կարո Բաբայանի օգնական Գարեգին Ղազարյանը պաշտոնապես հայտարարեց, որ գործող քաղաքապետի հրաժարականի մասին տարածվող լուրերը ստահոդ են եւ իրականությանը չեն համապատասխանում։

ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԴԵՐ

Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նախորդ շաբաթավերջին հանդիպելով Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ ԱԺ մի խումբ անդամների հետ, ասել է, որ իրավիճակի կայունացման գործում անգնահատելի դեր է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այնուհետեւ պրն Ղուկասյանը շեշտել է, որ իրավիճակը կայունանում է։

ԲԱՆԱԿ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ

movses hakobyan

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնակատար Մովսես Հակոբյանը նշել է, որ բանակի հրամկազմը բացասաբար է ընդունել Սամվել Բաբայանի ազատման հրամանագիրը, սակայն բոլոր դեպքերում նպատակաուղղված լինելով կայուն վիճակի պահպանմանը, բանակն այն չի վիճարկում։ Իսկ անդրադառնալով հարցին էլ, որ չնայած պահանջին, հրաժարական չի տվել ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, Մովսես Հակոբյանն ասել է, որ բանակը չի խառնվում քաղաքականությանը։

THANK YOU, ՄԱ՛ՏԱՂ

Arkadi GHukasyan

ԼՂՀ հեռուստատեսությամբ երեկ հանդես եկավ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ շնորհակալական խոսք ուղղելով ժողովրդին՝ դրսեւորած քաղաքական հասունության եւ իմաստության համար, իրեն սատարող ԱԺ մեծամասնությանն ու կառավարությանը, ինչպես նաեւ ՊԲ հրամկազմին։

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԶՆԻՑ ՀԵՏ Է

evraxorhurd

Դեկտեմբերի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգային հարցերից մեկն էլ Հայաստանի անդամակցության զեկույցի ունկնդրումն էր։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի վկայությամբ, զեկուցող իտալացի Դեմիտրեո Վոլչիչը համադրել է Հայաստանի՝ ԵԽ-ին եւ Թուրքիայի՝ Եվրամիության անդամագրվելու գործընթացները եւ հայտարարել, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով շատ ավելի մոտ է Եվրոպայի միության չափանիշներին, քան Թուրքիան։

ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂԱՎՈՐԸ ՍԼԱՔԱՎԱՐՆ Է

AJՀոկտեմբերի 27-ի դեպքերից հետո առաջին տուժածները նաեւ ԱԺ պահակային ծառայության աշխատակիցներն էին։ Մեկը ձերբակալված է, իսկ 17-ը՝ ազատվել են աշխատանքից։ Իրականում պահակային ծառայության աշխատակիցները ճշտորեն կատարել են իրենց պարտականությունները։ Նաիրի Հունանյանին ներս թողնողները ստուգումն անցկացրել են ինչպես որ հարկն է՝ ստուգել են համապատասխան փաստաթուղթը, հավատարմագիրը։ Պահակային ծառայության աշխատակիցների մեղքով չէ, որ հոկտեմբերի 27-ին դեռեւս կարգ չկար անձը ստուգել, մետաղի գոյությունը հաստատել եւ այլն։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031