Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄՈՒՐՋԸ ԴԱՐՁՅԱ՞Լ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ

Հունվար 19,2000 00:00
Kamurj

Երեկ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վարդան Վարդապետյանի զրույցի ընթացքում պարզվեց, որ 2000 թ. ավելի քան ծանր է լինելու. ամբողջ կապիտալ եւ բարեկարգման աշխատանքների համար պետբյուջեից սպասվող գումարները գուցե թե վերջնականապես հանվեն։ Եվ Ազգային ժողովին պետք է ներկայացվեն առաջարկություններ՝ կապիտալ ծախսերի իրականացման վերաբերյալ, որոնց իրականացման համար աղբյուր կհանդիսանան ձեռնարկությունների եւ անավարտ շինարարությունների, օբյեկտների մասնավորեցումից գոյացած միջոցները։ Այսինքն՝ եթե այդ միջոցները եղան՝ ծրագրերը կիրականացվեն, չեն լինի…

Ընդ որում, քաղաքապետարանի ներկայացրած ծրագրերից շատերն, արդեն իսկ պարզ է, որ չեն իրականանա։ Բնակարանային շինարարության համար նախատեսված 940 մլն դրամը, Երեւանի հատակագծման նախագծման աշխատանքների համար 60 մլն դրամը եւ Դավիթաշենի կամրջի շինարարության ավարտի համար նախատեսված 900 մլն դրամը 2000 թ. բյուջեից հանվել են ամբողջությամբ։ Իսկ Երեւանի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորման հարցն առայժմ քննարկվում է եւ վերջնական լուծում չի ստացել։ Թանգարանների գոյատեւման գումարներից էլ առանձնապես շատ չի պակասել։

Պրն Վարդապետյանը եւս մեկ անգամ նշեց, որ այս բոլոր հարցերը աշխատանքային փուլի մեջ են եւ քննարկվում են։ Եվ հույս դնել, թե մասնավորեցումից ստացված գումարներով հնարավոր է նման գլոբալ հարցեր լուծել՝ անլուրջ է։ Այսինքն՝ ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից եւս մեկը չի իրագործվի։ Այն է՝ Դավիթաշենի կամրջի վերջնական կառուցապատումը։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31