Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՍ ՄԱՐԴ ԼԻՆԻ

Նոյեմբեր 08,2000 00:00
Ruben Sahakyan

Փաստաբան Կարո Կարապետյանը, որը կալանավորվել էր Արկադի Վարդանյանի հրավիրած միտինգից հետո, այժմ գտնվում է ԱԱ մեկուսարանում։ Նրա գործընկեր փաստաբանները պատրաստվում են իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն պրն Կարապետյանի։

«Առավոտը» հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանից փորձեց ճշտել՝ անհրաժեշտության դեպքում դատարանում կպաշտպանի՞ փաստաբան Կարո Կարապետյանի շահերը. «Ինչ խոսք։ Ես պատրաստ եմ պաշտպանել բոլորի շահերը։ Անգամ կպաշտպանեի Հիտլերին… եթե նա կենդանի լիներ»,- վերջում Հիտլերի անժամանակ մահվան կապակցությամբ իր ափսոսանքն արտահայտեց Ռուբեն Սահակյանը։

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ

Hayk harutyunyan

Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանական համակարգում ամիսներ շարունակ աշխատավարձ չի վճարվում։ Այս առնչությամբ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանն «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ օգոստոսի աշխատավարձը մեծ մասամբ բաժանված է։ Համակարգին պարտքը օգոստոս ամսից է։ Նախարարը դա համարում է ոչ միայն ՆԳՆ համակարգի «ծանրությունը», այլեւ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի արտահայտությունը։ Պրն Հարությունյանի կարծիքով՝ «աշխատակիցների հիմնական մասը դա քաջ գիտակցում է, եւ չկան դեպքեր, երբ այդ պատճառաբանությամբ որեւիցե մեկը զլանա կատարել իր պարտականությունները»։

ՈՐՔԱՆ ԱՆՀԱՊԱՂ, ԱՅՆՔԱՆ՝ ԽԵԼԱՑԻ

Agasi Arshakyan

Պաշտոնական-պետական լրատվամիջոցները սուտ են համարում տեղեկությունները ուսանողների ձերբակալությունների վերաբերյալ։ Սա երեկ հարուցեց ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանի տարակուսանքը, որն այս միջոցառումները որակեց «անհեռատես եւ ոչ շրջահայաց»։ Իրավապահներին նա առաջարկեց ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ «Ավելի խելացի կլինեին, եթե անհապա՛ղ ազատ արձակեին»,- ավելացրեց պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930