Լրահոս
Օրվա լրահոսը

8220EXPERIENCE8221

Դեկտեմբեր 05,2002 00:00

8220EXPERIENCE8221 Այսպես անվանեցին իրենց անդրանիկ ալբոմը Սանկտ Պետերբուրգի 8220Dudubeat8221 էթնո-բիթ խմբի մասնակիցներ Կարեն Սարգսյանը (դուդուկ) եւ Արսեն Գրիգորյանը (ստեղնային): Թեպետ խումբը դեռ երիտասարդ է եւ ստեղծվել է մեկ տարի առաջ, այն արդեն ընդունել եւ հավանել են Սանկտ Պետերբուրգում: Առաջին CD թողարկելուն նախորդել են բազմաթիվ ելույթներ քաղաքի զանազան ակումբներում, որտեղ ունկնդիրները խմբին իրենց կատարմանն արժանի ջերմությամբ են ընդունում՝ 8220Dudubeat8221-ի երաժշտության մեջ առկա են drum-n-bass ինտոնացիաները, որոնց ներքո կարելի է ոչ միայն էսթետիկական հաճույք ստանալ, այլ նաեւ՝ պարել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կարենին ու Արսենին միաբանեց սերը դեպի Հայաստանի ավանդական մեղեդին եւ, ազգային կոլորիտը պահպանելով մեկտեղ, այս երաժշտությանն ավելի ժամանակակից ձեւ տալու ձգտումը: Ջիվան Գասպարյանի աշակերտ Կարեն Սարգսյանի կատարման բարձր տեխնիկան եւ դուդուկ նվագելու դասական ոճին խիստ հետեւելը հենց ստեղծում են այն խոր եւ նուրբ հնչողությունը, որը եւ աշխարհով մեկ հայտնի է դարձրել երաժշտական այս գործիքը: Իսկ Կարենի զգույշ վերաբերմունքը անսահման հոգեւոր աղբյուրի նկատմամբ՝ խոսում է ազգային մեղեդու ոգին խոր զգալու մասին: Դուդուկի թախծոտ հնչյունները հրաշալիորեն երիզվում են էլեկտրոնային լիցքավորող ռիթմերով, որոնց հետ զուգակցվելով՝ երաժշտությունն էլ ավելի արտահայտիչ է դառնում: Սա կենդանի հնչողության եւ էլեկտրոնիկայի հետաքրքիր միաձուլվածք է, որը ստեղծել է երիտասարդ կոմպոզիտոր եւ գործիքավորող Արսեն Գրիգորյանը: Կայուն հնչողության հետ մեկտեղ՝ ալբոմն ընդհանուր առմամբ լի է տրամադրության տարբեր երանգներով: Այժմ խումբը ձայնագրում է իր երկրոր դ ալբոմը, որի մեջ կներգրավվեն նաեւ այլ հայկական ժողովրդական գործիքներ, մասնավորապես՝ քյամանչան: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել