Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվում է «Աֆան» ՍՊԸ-ն

Դեկտեմբեր 24,2002 00:00

Հետախուզվում է «Աֆան» ՍՊԸ-ն «Առավոտ» օրաթերթում տպագրված (20 դեկտեմբերի 2002թ.) «Քաղաքապետի չկատարված որոշումը» հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Երեւանի քաղաքապետի 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1645-Ա որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարվել է դատական կարգով վերացնել «Աֆան» ՍՊԸ-ի կողմից Եր. Քոչարի փող. թ. 9 շենքի դիմացի հատվածում կառուցված ապօրինի շինությունը։ Վարչությունը հանձնարարականի կատարման նպատակով 27.09.02թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան։ ՀՀ տնտեսական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը 04.10.02 թ. կայացրած որոշմամբ իր վարույթն է ընդունել հայցադիմումը եւ գործի քննությունը նշանակել էր 24.10.2002 թվականին։ Նիստի օրը պարզվեց, որ «Աֆան» ՍՊԸ-ն փոխել է իր իրավաբանական հասցեն եւ հետեւաբար չի ներկայացել դատական նիստին։ Այդ կապակցությամբ վարչության կողմից դատարանին միջնորդություն է ներկայացվել՝ «Աֆան» ՍՊԸ-ի հայտնաբերման ուղղությամբ հետախուզում հայտարարելու մասին։ Դատարանը միջնորդությունը բավարարել է եւ 2002թ. հոկտեմբերի 24-ին տվել է կատարողական թերթ, որը ներկայացվել է ԴԱՀԿ ծառայություն։ ԴԱՀԿ ծառայության Երեւանի ստորաբաժանման հարկադիր կատարող Հ.Սարգսյանը 14.11. 02 թ. կայացրած որոշմամբ հարուցել է կատարողական վարույթ եւ առայժմ հետախուզման արդյունքը իր տրամաբանական ավարտին չի հասցվել։ Իրավաբանական վարչությունը 09.12. 02թ. թիվ 07/892 գրությամբ դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ պարզելու հետախուզման արդյունքները, սակայն առայսօր որեւէ պատասխան այդ կապակցությամբ չի ստացվել։ Վերոգրյալից հետեւում է, որ Երեւանի քաղաքապետի՝ հոդվածում հիշատակվող որոշման պահանջը իր տրամաբանական ավարտին չի հասցվել ոչ թե Երեւանի քաղաքապետարանի մեղքով, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված վարույթային կարգի պատճառով։ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Մեզ թույլ ենք տալիս եզրակացնել, որ մարդը (բենզալցակայանի տերը) հեղինակություն եւ հնարավորություններ ունի պետական, մասնավորապես՝ իրավապահ մարմինների շրջանակներում։ Այլապես ինչո՞վ բացատրել քաղաքապետի որոշմանը հակասող օբյեկտի կառուցումը եւ երկու ամիս շարունակվող «հետախուզումը» այն դեպքում, երբ օբյեկտը կա, գործում է, հասցեների փոփոխությամբ էլ նույն պետական մարմիններն են զբաղվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել