Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Փետրվար 19,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Այսօր ձեր հաջողությունները կապված կլինեն արտաքին տեսքի հետ։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Երեկոն խոստանում է լինել հարուստ։ Դուք ձեր ջանքերի արժանի գնահատման կարժանանաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Հնարավորության սահմաններում խուսափեք նոր ծանոթություններից, առավել եւս, եթե դրանք գործնական հարաբերությունների կարող են վերածվել։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Մարդկանց հետ շփումներում եղեք ավելի ուշադիր։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Հաշվի առեք, որ յուրաքանչյուր ոք կյանքի հանդեպ ունի իր մոտեցումները։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Բացառված չէ, որ այսօր մտերիմներից մեկի հետ բախում ունենաք։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Երեկոյան ինչ-որ գումար կհայտնվի ձեր ձեռքում, որով արվելիք գնումները հաջող կլինեն։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Եթե գործնական առաջարկներ ստանաք, առանց հապաղելու անցեք դրանց իրականացմանը։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Հնարավոր է՝ անակնկալ խնդիրներ առաջանան, որոնք պետք է լուծել առանց շտապելու։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Այսօր ձեզանից պահանջվելու է չկորցնել ինքնատիրապետումը։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Քնից արթնանալով՝ ձեզ ընտրյալի կարգավիճակում կզգաք։ Ձեր ասպետը կհայտնվի անսպասելի, հեռավոր երկրից։ Ասենք՝ Մալթայից։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Օրը կանցկացնեք սպասումներով, որոնք կիրականանան երեկոյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել