Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն անձնական էջեր բացել Facebook, Odnoklassniki կամ հայտնի այլ սոցիալական ցանցերում: Հաղորդում է Armeniatv.com-ը:
Բացի այդ՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց տան և բջջային հեռախոսահամարները, ինչպես նաև ամենամոտ ազգականների տվյալները պետք է գրանցեն ոստիկանության հատուկ մատյանում:
PCNews.am
Հ. Գ. Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արգելում է իր աշխատակիցներին գրանցվել սոցցանցերում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: