Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի հանրահավաքին գնացողներին չսպասարկող երթուղիները կարող է զրկվեն լիցենզիայից

Մարտ 30,2012 18:08

Այս օրերին բջջային փակ համարներից զանգում են մեր համաքաղաքացիներին ու ճշտումներ են անում՝ ո՞ւմ եք ընտրելու, ՀՀԿ-ի օգտին ձայն կտա՞ք: Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Կարեն Անդրեասյանը մեկնաբանեց, որ պետք է ուսումնասիրվի, գուցե ապօրինի բան չկա, քարոզչություն է ուղղակի. «Այսօր էլ ես կարող է զանգեմ ու ասեմ՝ գիտես, ուզում եմ, որ ենթադրենք 2018-ին ինձ ընտրես համայնքի ղեկավար: Ուրիշ հարց է, որ զանգերով լինեն նաեւ մարդկանց ահաբեկում, ընտրակաշառք առաջարկվի եւ այլն»: Այնուամենայնիվ օմբուդսմենը մեր քաղաքացիներին հորդորեց նման զանգեր ստանալու դեպքում զանգել 116, մանավանդ, որ բջջայինից էլ զանգն անվճար է:

ՄԻՊ գրասենյակն ընտրակաշառքների հետ կապված ահազանգեր ստացել է, բայց չի հաստատվել: Հիմա սպասում են նոր ահազանգի որ արագ արձագանքման խումբը տեսախցիկներով հայտնվի դեպքի վայրում. «Այս պահին դեռ չունենք մեկ դեպք, երբ լինի ապացույց կամ հիմնավոր կասկած, որ կա ընտրակաշառք: Սպասում ենք: Հրազդանի ընտրություների ժամանակ էլ չեղավ նման զանգ, մենք ինքներս գնացինք ընտրատեղամասերում հարցում արեցինք՝ կա՞ խնդիր»:

Այսօր ՀԱԿ-ի հանրահավաքն է, եւ արդեն սպասվում է, որ նորից մարզերից կլինեն ահազանգեր, որ ոտնահարում են իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, երթուղային մի շարք գծեր չեն սպասարկում ու թույլ չեն տալիս մարզերի բնակիչներին հասնել ՀԱԿ-ի հանրահավաքին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ ամենայն հավանականությամբ այլեւս նման դեպքեր չեն կրկնվի: Այն երթուղիները, որոնք ՀԱԿ-ի հանրահավաքի օրերին հրաժարվել են ուղեւորներին սպասարկել՝ տուգանվել են: Կ. Անդրեասյանի խոսքերով՝ «Մի քանի  տուգանքից հետո տվյալ երթուղու տերը կզրկվի լիցենզիայից ու այդպիսով կպատժվի: Նախորդ հանրահավաքներից հետո դրական փոփոխություն կա: Ես հույս ունեմ, որ այս հանրահավաքին նման դեպքեր չեն լինի՝ արդեն կվախենան երթուղային գծերի տերերը եւ կսպասարկեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031