Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով». սահմանամերձ Ձյունաշողը լքում է ևս մեկ ընտանիք

Օգոստոս 08,2012 12:04 Share

Խորդուբորդ, դժվարանցանելի ու փոշոտ  ճանապարհը Ձյունաշող գյուղ տանելիս կորչում է կիսախարխուլ տանիքներով, ճաքճքած, կիսաքանդ պատերով, դատարկ ու լռությամբ լի տների շարքերում, որոնց տերերը վերջին 15 տարվա ընթացքում անվերադարձ լքել են գյուղը:

Սահմանամերձ Ձյունաշող գյուղի լքված և դատարկ տների շարքը շուտով կհամալրվի ևս մեկով, որի 18 տարվա բնակիչները Մարտիրոսյանների բազմազավակ ընտանիքն է:

Ձյունաշողը հայտնի է որպես Ադրբեջանի հայ փախստականներով վերաբնակեցված գյուղ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1988-1994) Ադրբեջանում գտնվող Քերքենջ գյուղը, որտեղ ապրել են հայերը, փոխանակել են Լոռու մարզում գտնվող Կզլշաֆագի (Ձյունաշողի) հետ, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրել:

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ադրբեջանցիների հետ ամբողջովին փոխանակած սահմանամերձ Ձյունաշողում շուրջ 300 բնակելի տնից այժմ մնացել են 60-ը: Գյուղում այժմ բնակվում է 169 մարդ:

Սոցիալական պայմաններից ելնելով՝ Ձյունաշողի բնակչուհի Անուշ Հակոբյանը, ով 18 տարի առաջ Երևանից տեղափոխվել է այս սահմանամերձ գյուղը, ամուսնու և 5 երեխաների հետ նույնպես որոշել է գյուղից հեռանալ և տեղափոխվել նեքևի Մեծավան գյուղը:

«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով: Որպես բազմազավակ երեխաների մայր «Փարոսից» էլ կտրեցին ինձ՝ պատճառաբանելով, թե կովերը շատ են (4 կով), հերիք են մեզ, իսկ անչափահաս երեխեքս 3-ն են: Բախտներս բերեց, ամուսինս էս տարի Ռուսաստան խոպան գնաց, ասֆալտի գործ ա անում, սեպտեմբերին հետ կգա»,- ասում է արևից սևացած դեմքով, կկոցած աչքերով ու դեղին, չխնամված մազերով Անուշը:

Ընտանիքի ապրուստը հոգալու համար երեխաներից աշխատում է միայն 8-րդ դասարանի Նարեկը՝ որպես նախրապան:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031