Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեև գիտենք՝ սնվում, ամուսնանում եք նույն կերպ, բայց շատերը հասարակություններում դեռ պետք է դա ընդունեն, հումանիտար հարցեր էլ պետք է քննարկվեն»․ Մագդալենա Գրոնո

Մայիս 05,2026 23:03 Share

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն իսկապես հզոր գործընթաց է, որտեղ հավանաբար արտաքին օգնություն ցուցաբերվել է, բայց երկու մայրաքաղաքներն իրենք տեր էին այս նախագծին։ Գնահատելի է երկու կողմերի առաջնորդությունը։ Օրակարգը հենց նրանք են սահմանում։ Կարևոր է ավելի խորը և հումանիտար հարցերին անդրադառնալը»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Հարավային Կովկասը՝ շրջադարձային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Նա նշեց, որ իր տպավորությամբ՝ շատ նմանություններ ունեն երկու երկրները։

Անդրադառնալով Սերդար Քըլըչի այն հայտարարությանը, թե հայերն ու թուրքերը շատ նման են, անգամ հարսանիքներն են նման, ասաց․ «Տասնամյակներ շարունակ բաժանում է եղել, թեև գիտենք՝ սնվում, ամուսնանում եք նույն կերպ, ունեք նման երաժշտություն, ավանդույթներ, բայց շատերը հասարակություններում դեռ պետք է հայեցում կատարեն և դեպի ներս կարողանան դա ընդունել»։

Ըստ նրա՝ աննախադեպ առաջընթաց կա հայ-ադրբեջանական հարաբերություններում․ «Կարևոր է կայունության ապահովումը։ Պետք է ամրապնդել կայունություն, փոխկապակցվածություն։ Մեզ համար հաղորդուղիները ապաշրջափակումը կարևոր է։ Մեր հաշվարկներով՝ միջին միջանցքով կանցնեն չորս ուղղություններ, և դա կարող է եռապատկել եկամուտները մինչև 2030 թվականը։ Մեզ համար փոխկապակցվածությունը պետք է լինի ներառական, չմեկուսացնի որևէ գործընկերոջ։ Քննարկում ենք Նախիջևանի երկաթուղու վերականգնումը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031