Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ անձամբ խնդրել, որ այս գործով պատրաստ եմ վկայություն տալ». N զորամասի հրամանատարը «Քիմիկների զորամասի» հետ կապված գործով ցուցմունք տվեց

Մայիս 06,2026 11:08 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի քննությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զինծառայողների զոհվելու, գերեվարվելու, անհետ կորելու գործով դատական նիստում երեկ շարունակվեց վկաների հարցաքննությունը։

Դատարանը կրկին դատարան հրավիրված վկա զինծառայող Արտակ Մկրտչյանին մեկնաբանեց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո, երբ իր հարցաքննությունն ավարտվեց, փաստաբաններից մեկը հայտարարություն է արել, որ հարցեր ունի եւ այդ պատճառով դատարանը նրան նորից է կանչել հարցաքննության՝ պաշտպանության իրավունքն ապահովելու նպատակով։

Փաստաբանը հնչեցրեց իրեն հետաքրքրող հարցերը, մասնավորապես, թե նա իր ենթակայության տակ ունեցե՞լ է իրեն վերադաս հանդիսացող բարձրաստիճան զինվորական հանդիսացողի մերձավոր ազգական հանդիսացող զինծառայող եւ եղե՞լ են դեպքեր, որ ինքը այդ զինծառայողին տրամադրի արձակուրդ (խոսքը զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ ենթասպա Գևորգ Նշանյանի մասին է), ինչին հնչեց պատասխան, որ նշված այդ կատեգորիայի զինծառայող ինքն իր ենթակայության տակ չի ունեցել ու այդ գործողությունների ընթացքում ինքը ոչ ոքի արձակուրդ չի տվել։

Մեկնաբանվեց նաեւ ռազմական դրության ժամանակ վերադաս հրամանատարի սահմանափակումների օրենսդրական արգելքի հետ կապված հարցը։ «Ռազմական դրության ժամանակ ի՞նչ արձակուրդի մասին խոսք կարող է լինել։ Համենայն դեպս, իմ ենթակայության տակ եղած ստորաբաժանումներից բացարձակ չի եղել նման դեպք։ Ու չեմ կարծում, որ ինչ-որ մեկը այդ ժամանակ հարկ կհամարի ինչ որ մեկին արձակուրդ տրամադրել»,- պատասխանեց վկա Մկրտչյանը՝ միեւնույն ժամանակ նշելով նաեւ, որ բացառիկ դեպքերում զորամասի տարածքից դուրս կամ մարտական գործողությունների շրջանից դուրս ինչ-որ մեկին ազատ արձակելու որոշում կայացնել կարող է միայն զորամասի հրամանատարը։

Այնուհետեւ վկային սպանված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների հետ տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով հարցեր տվեցին ինչպես մեղադրող կողմը, այնպես էլ տուժողների իրավահաջորդները, որոնց սակայն պատասխանները չգոհացրին։

Անդրանիկ Մակարյանը

Վկա, այդ օրերին N զորամասի, որը տեղակայված է եղել Նախիջեւանի ուղղությամբ, հրամանատար Արամ Գեւորգյանը դատական նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ ինքն է անձամբ խնդրել, որ այս գործով պատրաստ է վկայություն տալ։ Նրա խոսքով, 2020 թվականի հոկտեմբերին՝ ամսաթիվը չի հիշում, զորամասերի, գումարտակների հրամանատարները հրավիրվել էին Կապանի բրիգադի զորամասի դահլիճ։ «Խորհրդակցության ժամանակ գեներալ Մակարյանը սկսեց առաջադրանքներ տալ ըստ ստորաբաժանումների, թե ով ինչ պիտի անի։ Դրանից հետո խնդիր առաջացավ Կերեն գյուղի հատվածում հայտնաբերել հակառակորդին եւ անցնել պաշտպանության։ Եղել է քիմգումարտակը։ Գեներալ Մակարյանը խնդիր առաջադրեց ստորաբաժանման հրամանատարին, թե ունե՞ն ուղեկցող, ճանապարհներն իմացող, թե չէ։ Գնդի հրամանատարը, թե տեղակալներից մեկը զեկուցեց, որ այո, կա։ Առավոտյան կոնկրետ ժամին Սյունիք սովխոզից դիմավորելու է ու շարժվելու են։ Ընդհանրապես, Կովսական քաղաքի մասին խոսակցություն չի գնացել»,- ասաց վկա Գեւորգյանը՝ նշելով նաեւ, որ իր ենթակայության ստորաբաժանումներից էլ են մասնակցել գործողություններին։

Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե ինքը լա՞վ է հիշում, որ խորհրդակցության ժամանակ հնչել է Կերեն գյուղի՞, թե՞ Կիրի հաքի անունը, վկան պատասխանեց, որ հիշում է Կերեն գյուղի անունը, որովհետեւ տեղազննումը արել, ամբողջ այդ հատվածն ուսումնասիրել են իր ստորաբաժանման մարդիկ։ Սակայն Արամ Գեւորգյանը պատկերացում չուներ, թե ինչպես են Քիմզորամասի տղաները հայտնվել Զանգելանում, որն այդ ժամանակ, իր լսածով, արդեն գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Դատարանը հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին, ժամը 15։00-ին:

Արսեն Աբգարյանը

Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թ.նույն զորամասի շտաբի նախկին պետ Սարգիս Կուլակչյանին եւ կապիտան Էլլադա Հարությունյանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031