Լրահոս
Օրվա լրահոսը

Մայորի կոչում՝ Սաֆարովին

Սեպտեմբեր 01,2012 16:05

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մայորի զինվորական կոչում է շնորհել Ռամիլ Սաֆարովին։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը։

Աբիեւը ընդունել է Սաֆարովին, շնորհավորել հայրենիք վերադառնալու եւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալու կապակցությամբ, շնորհել նրան մայորի կոչումը եւ «հաջողություններ մաղթել ռազմական ոլորտում  հետագա գործունեության ընթացքում»։

2004 թվականին, երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ձերբակալվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար, ադրբեջանցի սպան լեյտենանտի կոչում ուներ։ Մարդասպանը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց դատավճիռը բողոքարկելու իրավունքի, սակայն երեկ Հունգարիայի կողմից էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան, նույն օրը ժամանեց Բաքու եւ ներում ստացավ իր երկրի նախագահի կողմից։

«Ազարություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930