Լրահոս
Օրվա լրահոսը

Կանդազ. «Այս իշխանությանը տապալել կարելի է քաղաքավարի, քաղաքական ճանապարհով»

Հուլիս 08,2026 17:51 Share

ՀԿԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարված կարճ ընդմիջմանը լեգենդար հետախույզը 24 NEWS-ի հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահի դրությամբ իշխանափոխություն իրականացնելուն մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ։

«44-օրյա պատերազմի, 2023 թվականի Արցախի տեղահանման սպիները դեռ կան, դեռ չեն սպիացել։ Հիմա ժողովուրդը պատրաստ չէ՝ գնալ նոր բախումների ինչ-ինչ իշխանություն տապալելու համար։ Այս իշխանությանը տապալել կարելի է քաղաքավարի, քաղաքական ճանապարհով։

Գիտեմ, որ մանդատները վերցնելը ճիշտ է։ Բայց պայքարը միայն ԱԺ-ում չպիտի լինի։ Պայքարը նաեւ փողոցում պետք է լինի։ Հիմա ժողովուրդը տեսնում է՝ ինչ է կատարվում։ Այսօրվա վարած իր քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը երեւի ասում է՝ եկեք, ինձ հանեք։ Ինքը ուզում է գնալ»։

Հարցին՝ այդ դեպքում մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ընտրել են ընդդիմությանը, ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս, Արթուր Ավանեսյանը պատասխանեց. «Դուք ուզում եք ժողովրդին անպայման տանեն բախումների՞, հայր ու որդի թշնամի՞ սարքեն»։

Դիտարկմանը, թե նա մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է այդ խոսույթը դաշտ գցում, որ մարդիկ դուրս գան փողոց, հետո արյունահեղություն, բանտարկություններ լինեն, Արցախյան պատերազմների մասնակիցը պատասխանեց. «Այո, որպեսզի վերջնականապես կոտրի ժողովրդին։ Դրա կարիքը հիմա չկա։ Հիմա քաղաքականորեն, խելամիտ պետք է գործել։ Գուցե, հիմա սա նաեւ ժամանակ շահելու պահ է իր համար։ Դա էլ կարող է լինել։ Շատ բան է փոխվում աշխարհում։ Մենք փոքր երկիր ենք։ Իսկ կատարվող աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են վատ ազդեցություններ ունենալ, եթե մեր մոտ ապակայունացումներ, բախումներ, քաղաքացիական պատերազմ լինեն։ Ոտքի տակ կկորչենք։ Պետք է խելոք պայքարել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031