Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ է յապաղում «Հայկակա’ն գարունը»

Հուլիս 08,2026 23:50 Share

1. Արդեօք ժողովրդական ընդվզման ու իրական յեղափոխութեան դրդապատճառ կամ պատճառներ ունեցե՞ լ է հայաստանեան հասարակայնութիւնը, ի տես ՔՊ-ական խունտայի արդէն 8-ամեայ գործունէութեան…։

Պատասխանը ոչ միայն դրական է , այլեւ պէտք է ընդգծել, որ բազմաթիւ ու բազմապիսի դրդապատճառներով հանդերձ, չի յանգեցրել վախճանական նպատակին տանող վճռորոշ պոռթկումին ու ընդվզմանը։ Դեռ աւելին, շատ առումներով առեղծւածային «հանդուրժողականութիւն» է ցուցաբերել ինչպէս հայաստանեան հասարակայնութիւնը, այնպէս էլ խաբւած ու յուսահատւած սփիւռքահայութիւնը։

Չէ՞ որ հէնց այս վերջին 8 տարիների ընթացքում են եղել համազգային նշանակութեան կորուստները՝ նոյն խունտայի մեղմ ասած՝ ապիկարութեան արդիւնքում…։

2. Դա ինչպէս է, որ , ասենք, աֆրիկեան-արաբական Ալժիրիայում, լոկ մի սոցիալ-տնտեսական դրդապատճառի բերումով, ընչազուրկ պատանու ինքնահրկիզմամբ՝ ժողովրդական մեծ պոռթկումը անյապաղ ու սրընթաց ծաւալւում ու հետագային, ողջ տարածաշրջանում հանրայնացւում է որպէս « Արաբական Գարուն», իսկ Հայերիս մօտ հայրենիքի կորուստն ու հինգ հազար նահատակի «հրկիզումը» այնպէս էլ համարժէք արձագանգի, ասել է թէ՝ պոռթկումի եւ ընդվզման չի յանգեցնում…։

3. Արդեօք վերոնշեալ «հանդուրժողականութիւնը» չարաշահելու արդիւնք չէ ՔՊ խունտայի շարունակւող ու սաստկացող տեռորի, վախի մթնոլորտի տարածման ու հաշւեհարդար տեսնելու բռնաճնշումների որդեգրումը…։

4. Ամենայն հայոց կաթողիկոսից, թեմերի առաջնորդ սրբազաններից, քաղաքական ղեկավարներից ու ակտիւիստներից եւ համալսարանների ռեկտոր-դասախօսներից յետոյ, այժմ, բարերար ու միաժամանակ վերջին ընտրութիւններին որպէս մրցակից՝ յայտ ներկայացրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանի դէմ է ուղղւած միանձնեայ իշխանախմբի բռնաճնշումը, այն էլ ամենավայրագ մեթոդներով։
Զարմանալ, սակայն, հարկաւոր չէ. երբ կարմիր բերետաւորներն են նահատակ զինւորների մայրերին գետնով քարշ տւել, նոյնը կանի հանրայայտ բարերարի հետ դիմակաւոր հրէշ-կամակատարը…։

5. Ամօթից ու պատկառանքից ի սկզբանէ զուրկ թուրքահպատակ իշխանախմբի այս հերթական անբարոյութիւնը, ինչպէս սպասելի էր, մեծ գոհունակութեամբ արձագանգւեց ադրբեջանա-թուրքական հայատեաց շրջանակներում։

6. Ծառուկեան Գագիկի գործարարական բազմաշերտ ընկերութիւնների աւելի քան տաս հազար աշխատող-պաշտօնեաներ րոպէների ընթացքում դարձան գործազուրկ, իսկ դրանով՝ նոյնքան ընտանիքների եկամուտը զրոյացւած։

7. Գագիկ Ծառուկեանի ձերբակալման ու արդէն երկամսեայ կալանաւորման հիմքը «արդարադատ» ատեանը համարել է այսպէս ասած՝ ապօրինի փողերի լւացումն ու հարկային-տուրքային պարտաւորութիւններից խոյս տալը…, հետն էլ մէկ-երկու շինծու մեղադրանքներ։ Մինչեւ իսկ այս վերջինների ապացուցմամբ՝ չի արդարացւում արդէն հանրայնացւած ու լոկ նւաստացման միտում ունեցող վայրագ ձերբակալութեան կիրարկումը։

8. Գալով «լւացւ ՜ած փողերին», պէտք է ասել, որ դրանք այն բարերար ներդրումներն են, որոնց ով երկրով մէկ տասնեակ եկեղեցիներ ու մշակութային-մարզական-հասարակական-բժշկական-տուրիստական եւ… այլ կենտրոններ են կառուցւել։ Փաշինեանական իշխանախումբը թող սեփական ու պետական մակարդակի փողերի լւացման ազգավնաս յայտնաբերումների մասին «հոգ տանի», որոնցով էլ երկրի արտաքին պարտքի «փայլուն» արդիւնք է արձանագրւել՝ 15 միլեարդ դոլարի ռեկորդային ցուցանիշով…։

9. Նոյն այդ «լւացւած փողեր»-ով է, որ Գագիկ Ծառուկեան հիմնադրամից սփիւռքեան տարատեսակ՝ կրթա-մշակութային եւ ուսանողական հաստատութիւն-կառոյցներ ֆինանսաւորւել ու աջակցութիւն են ստացել։
ՔՊ խունտայի լւացւած ու այնպէս էլ չչորացւող փողերի այլանդակ ցուցանիշ ու համազգային խայտառակութիւն հանդիսացաւ Արցախին ուղղւած ու 2020-ի դաւադիր պատերազմի հետեւանքները մեղմացնող սփիւռքահայութեան 150 միլիոն դոլարի օժանդակութիւնը, որն ուղղակիօրէն մսխւեց իշխանախմբի քմահաճոյքների հաշւին, որն եւս միւս բոլոր յանցագործութիւնների նման ցայսօր մնացել է անպատիժ…։

10. Եւ վերջապէս՝ չենք կարող չհնչեցնել հռետորական հարցադրումը. ո՞ւ ր մնաց ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ, որով էլ անտարակուսօրէն վերականգնւելու է ողջ հայութեան համախմբւածութիւնը, միասնականութիւնն ու միութիւնը, յանուն մեր հայրենի երկրին ուղղւած վտանգալից սպառնալիքների ու պետականակործան մարտահրաւէրների դիմագրաւմանն ու յաղթահարմանը…։

Յ.Գ. – Ի գիտութիւն յարգելի ընթերցողի, թուրքական պաշտօնական աղբիւրներն յուլիսի 8-ին յայտնեցին, որ Անկարայում ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում Թրամփ-Էրդողան երկխօսութեան կարեւոր թեմա է հանդիսացել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման շուտափոյթ իրականացումը…

 

Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031