Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը կհաղթահարի նաև այս փորձությունը

Փետրվար 01,2013 11:57

 Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է սերմանելու վախի եւ անապահովության մթնոլորտ:

         Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն  է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դեպքեր են արձանագրվում և մնում չբացահայտված:

Պարույր Հայրիկյանը մեծ կենսափորձով և դժվարությունների միջով անցած ազգային-պետական գործիչ է,  վստահ ենք՝ նա կհաղթահարի նաև այս փորձությունը: Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 01.02.2013 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728