Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց ո՞ ր քայլն է ուրախացնում կանանց

Մարտ 26,2013 19:31

«Երբ անսպասելիորեն զանգում և ասում է. «10 րոպեից Ձեր տան մոտ եմ, պատրաստվիր, գնում ենք հետաքրքիր ժամանակ անցկացնենք»,-ասում է 19-ամյա Քրիստինեն: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե տղամարդկանց որ քայլերն են ուրախացնում կանանց: Պատասխաները տարբեր են, սակայն մարդիկ գերապատվությունը տալիս են ռոմանտիկ քայլերինն՝ սերենադին, օրիգինալ նվերներին և այլն: Կան նաև այլ պատասխաններ, օրինակ՝ ազնիվ քայլերն ու ճիշտ խոսելը: Ոմանք էլ պատասխանեցին՝ ուրախանում են, երբ տղամարդը իրենց թույլ է տալիս այնպիսի բաներ, որ նախկինում արգելել է, օրինակ` կարաոկե գնալը, պարի հաճախելը:
18-ամյա Անուշիկին ուրախացնում է առհասարակ տղամարդու սերն ու պատրաստակամությունը. «Երբ հարցնում է, թե ինչքան եմ իրեն սիրում: Երբ ամեն անգամ տեղյակ է պահում, թե ուր է գնում, լսում է խորհուրդներս»,-ասում է նա: 23-ամյա Լիանայի խոսքով՝ իրեն երբեք չի ուրախացրել այն ամենը, ինչ արել է տղամարդը: Բացատրում է. «Բոլորը շաբլոն բաներ են անում ՝ սրտիկներ վառում, ոտանավորներ նվիրում: Ես հետաքրքիր մտքեր եմ սիրում»,-ասում է նա:
Ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ ևս պետք է միշտ լինեն առեղծվածային՝ ոչ միայն նվերներ մատուցելու, այլև թեկուզ կանանց փոքրիկ ժպիտներ պարգևելու առումով: Իրենց ռոմանտիկ արարքներով հատկապես աչքի են ընկնում արտասահմանյան շոու-բիզնեսի աստղերը: Օրինակ` երբ դեռ Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը պաշտոնապես ընկերություն էին անում, վերջինս իր սիրելիի համար վարձեց ամբողջ կինոդահլիճը: Բանն այն է, որ Սելանան մի անգամ ասել էր իր ցանկության մասին, թե ուզում է երկուսով ֆիլմ դիտեն, իսկ երգիչը իրականացրեց նրա երազանքը: Ջեյ Զին էլ իր սիրելի՝ Բեոնսեիի համար տարիներ առաջ գնել է Bugatti Veyron Grand Sport մակնիշի ավտոմեքենա` 2 մլն դոլար արժողությամբ: Իսկ 2007 թվականին Վանեսա Պարադիի նոր ալբոմի թողարկման կապակցությամբ նրա զուգընկերը մի մեծ խաղողի այգի նվիրեց:
Տղամարդկանց կողմից արված գեղեցիկ անակնկալները զարմացնում և ուրախացնում են կանանց: Կան նաև քայլեր, որոնք եթե ոչ ուրախացնում, ապա ժպիտ են պատճառում կանանց: Օրինակ` այն հարցերը, թե արդյոք կնոջ այցելած վայրերում տղաներ եղել են, թե ինչ զգեստ է հագել աշխատանքի գնալուց. «Կնոջը դուր է գալիս, երբ իր սիրելին ուշադրությամբ է պարուրում իրեն, որում թաքնված խանդ կա,-ասում է 21-ամյա Ռոզան ու հավելում,- երբեմն չգիտեմ` ուրախանամ, թե լացեմ, երբ ընկերս խնդրում է ձեռքերով ցույց տալ այն կիսաշրջազգեստի երկարությունը, որը նախորդ օրը հագել եմ որևէ առիթի համար»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031