Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատասխանատվություն կկրի Միխայիլ Բաղդասարովը

Մարտ 30,2013 10:57

Վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում էին «Արմավիայի» հնարավոր վաճառքի լուրերը: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռ մի քանի ամիս առաջ նույն RBK daily-ի թղթակցին ասել էր, որ բանակցություններ են ընթանում ընկերությունը վաճառելու ուղղությամբ, եւ ծրագրում է գործարքն ավարտին հասցնել 2-3 շաբաթվա ընթացքում: Սակայն դա տեղի չունեցավ ոչ 2-3 շաբաթվա, ոչ էլ 2-3 ամիսների ընթացքում: Հավանաբար ոչ մի գնորդ չի ցանկանում ձեռք բերել պարտքային այսպիսի ահռելի բեռով ընկերություն: Սա չի կարող մտահոգություն չառաջացնել: Խնդիրը միայն այն չէ, որ մենք այսօր արդեն չունենք ազգային ավիափոխադրող, տեղի չեն ունենալու նախապես ծրագրված չվերթեր, այլ այն, որ ներկայումս հնարավոր չէ պատկերացնել, թե ո՞վ եւ ի՞նչ պայմաններով ձեռք կբերի սնանկացող այդ ընկերությունը: Իսկ ֆինանսական պատասխանատվություն կկրե՞ն ավիաընկերությանն այս վիճակին հասցնող սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը եւ վարչական պատասխանատվության` քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Հավանական է, դա տեղի չի ունենա:

Միխայիլ Բաղդասարովի անտաղանդ կառավարման հետեւանքով սնանկացած ավիաընկերության հավանական գնողները, 30 մլն դոլար պարտքը ստանձնելու դիմաց, իրենց պայմանները կառաջադրեն` պահանջելով արտոնություններ կամ վաճառքի գնի իջեցում: Այսինքն, այդ պահանջները բավարարվելու են դարձյալ կամ ուղեւորների, կամ պետական բյուջե չստացվող մուտքերի հաշվին: Այլ խոսքով, վճարելու ենք մենք բոլորս, ոչ թե սնանկացման ուղղակի պատասխանատուները: Աշխարհում, եթե որեւէ ընկերություն սնանկանում է, ապա առաջին հերթին դա նշանակում է ընկերության սեփականատիրոջ սնանկացում, որն ընդհուպ իր անձնական ֆինանսական միջոցներով եւ գույքով է պատասխանատվություն կրում: Իսկ մեզ մոտ կարելի է 12 տարի ավիաընկերության սեփականատեր լինել, ստանալ անձնական եկամուտներ, ընկերությանը թողնել պարտքեր, բայց անձնական ոչինչ չկորցնել:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ԱԶԳ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ,,Ասա ո՞վ է ընկերդ,ասեմ ո՞վ էս դու,,…Ռուսաստանում մի քանի քրեական գործերով որպես մեղադրյալ անցնող Բաղդասարովին Հայաստան բերեց նրա ընկեր Սերժ Սարգսյանը:
    ,,Միխայիլ Բաղդասարովի անտաղանդ կառավարման հետեւանքով սնանկացած ավիաընկերության…,, քաղվածքը լիակատար կարելի է վերախմբագրել՝ ,,Սերժիկ Սարգսյանի անտաղանդ կառավարման հետեւանքով սնանկացած Հայաստանի Հանրապետության…,,…
    Սերժիկ Սարգսյանի՝ ժամանակին արված դիտարկման համաձայն,իր, բաղդասարովների,լֆիկների,նեմեցռուբոների,լիսկա-միսկաների ու Հայաստանի մյուս բոլոր շնագայլերի ,,մենթալիտետը,, լիարժեք համընկնում են միմյանց հետ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031