Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռու մարզի գյուղերի զարգացման գործում երիտասարդների ակտիվությունը մեծ դեր ունի»

Ապրիլ 03,2013 22:25

Ակտիվ երիտասարդներով  բնակեցված համայնքներում ավելի հեշտ  է  զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել:

«Լոռու մարզի գյուղական համայնքների զարգացման գործում երիտասարդների ակտիվությունը մեծ դեր ունի»,-այդ մասին Aravot.am-ի  հետ հարցազրույցում նշում է Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի օգնական Լիլիթ Սինդոյանը` նկատելով, որ ակտիվ երիտասարդներով  բնակեցված համայնքներում ավելի հեշտ  է  զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել:

«Այն համայնքներում, որտեղ կան ակտիվ երիտասարդներ, ավելի  հեշտ  է իրականացնել նախաձեռնողական, զարգացնող ծրագրեր, քանի որ տվյալ համայնքների  երիտասարդների  հետ համատեղ ուժերով  հնարավոր  է համայնքի  համար որեւէ լավ գործ անել»:

Երիտասարդներին ակտիվացնելու նպատակով էլ այսօր Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսությունը և գործնական քայլերը հանուն փոփոխության»  ծրագրի շրջանակներում իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում. երիտասարդների դերը» թեմայով դասընթացն էլ մասնակից ուսանողներին զինեց համապատասախան գիտելիքներով:

«Վանաձորի տարբեր բուհերի ուսանողներ գիտելիքներ ստացան, թե ինչպես կարելի է զարգացնել գյուղական համայնքները, ծանոթացան  այդ գործում իրենց դերին ու նշանակությանը, նաեւ թե ինչպես պետք է գրել փոքր նախաձեռնություններ համայնքի զարգացման համար»,-մեզ հետ զրույցում տեղեկացնում է Լիլիթ Սինդոյանը:

Նա նշում է, որ առաջիկայում դասընթացի մասնակիցները հանդես կգան գյուղական համայնքի զարգացման վերաբերյալ տարաբնույթ ծրագիր-առաջարկներով: Հավանության արժանացած ծրագրերը կյանքի կկոչվեն  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930