Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Երեք սերունդ» մարզական փառատոնի արդյունքները

Ապրիլ 04,2013 10:38

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Դինամո» մարզահամալիրում ներկա է եղել «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին։ Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երևանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին և կրտսեր տարիքի 4 անդամներով։

Փառատոնում ներառված են փոխանցումավազքեր մարզական տարբեր գույքերով, պարանի ձգման մրցումներ։

Երևանաբնակ ընտանիքների՝ «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող Սանթրոսյանների ընտանիքը, երկրորդ և երրորդ տեղերում Նորք–Մարաշ և Կերտոն վարչական շրջաններն են։ Առաջին 3 տեղերը զբաղեցրած մարզասեր ընտանիքներին մրցանակներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի նեխաձեռնած  մարզական փառատոնին իրենց մասնակցությունը մարզական ընտանիքները կարևորել են որպես սիրողական սպորտն ու առողջ ապրելակերպը խրախուսելու լավագույն միջոց և նկատել, որ այսօր Երևանի տասնյակ բակերում տեղադրված, նաև տեղադրվող մարզական գույքը ևս նպաստում է մարզասեր սերունդ դաստիարակելու գործին։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930