Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի մանկապարտեզի շենքից տանկի արկ է հանվել

Ապրիլ 08,2013 18:55

Արկը տեղափոխվել է ռազմական հրաձգարան:

Ապրիլի 8-ին  Տավուշի մարզի Բերդ քաղաքի  մանկապարտեզի շենքի պատից տանկի արկ է հանվել: Արտակարգ իրավիճակների նախարարության Բերդի փրկարար ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանը հայտնեց, որ մանկապարտեզի շենքը կառուցվել է  1980-ական թվականներին, ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:

Շենքի պատում  արկը  հայտնվել է ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով: Պ-ն Թադեւոսյանն ասաց,, որ Բերդի ոստիկանությունը շրջափակել  է  մանկապարտեզի տարածքը, զորամասից ժամանած  սակրավորները իրականացրել են պատից  արկի հանման գործողությունը: Արկն  անվտանգության միջոցառումների կիրառմամբ տեղափոխվել է ռազմական հրաձգարան: Այնտեղ կպարզվի, թե արկը պայթա՞ծ, թե՞ չպայթած է, իրենից վտանգ ներկայացնո՞ւմ է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930