Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյանի ընտրյալից մինչև Լիդուշիկի երևանյան համերգը

Հունիս 29,2013 16:51

Երկար ժամանակ էր, ինչ երգչուհի Սոնա Շահգելդյանը տարբեր հարցազրույցների ընթացքում նշում էր, որ գտել է իր երկրորդ կեսին, սակայն նրա ինքնությունը բացահայտել չի ցանկանում: Վերջերս կարծես ամեն ինչ փոխվել է և երգչուհին ֆեյսբուքում տեղադրել է իր և Սամվել Ղազարյանի՝ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի պրոդյուսերի եւ N-Show ակումբի տնօրենի հետ լուսանկար:

Նշենք, որ Սոնան աշխատում է հենց այդ ակումբում ու ամեն օր ֆեյսբուքի միջոցով իր ընկերներին հրավիրում է այնտեղ:

Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից էլ պարզ է դարձել, որ երգչուհին Հայաստան է վերադարձել. «Բարի լույս! Guten Morgen! Good Morning! Ես վերադարձել եմ Հայաստան, կարոտում եմ իմ ընտանիքին: Բայց… Ունեմ գործեր, որոնք պետք է անել: Մնացեք ինձ հետ, որ տեղեկանաք ամառային նորություններիս մասին: Iva», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Թեև այս շաբաթն այնքան էլ հագեցած չէր շոուբիզնեսյան նորություններով ու հատկապես համերգներով, այնուամենայնիվ մի գեղեցիկ համերգ առաջիկայում սպասվում է հայ հանդիսատեսին: Հայկական աստղաբույլ երկնքի փոքրիկ աստղիկ Լիդուշիկը հուլիսի 14-ին՝ իր ծննդյան օրը, մենահամերգ կտա Երեւանում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: NEWS.am STYLE -ի թղթակցի հետ զրույցում Լիդուշիկը նշել է, որ սա արդեն իր երրորդ մենահամերգն է. «2012 թվականի ամռանը 2 տարբեր կազմակերպիչներից մենահամերգի ստացանք առաջարկ, մեկը` Գյումրիից, մյուսը` Միացյալ Նահանգներից: Սկզբում մտավախություն ունեինք. չէ՞ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ էր: Կազմակերպիչների նախաձեռնությամբ, փետրվարի 19-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդեյլի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը: Այդ երկու համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունն առիթ հանդիսացան Երեւանում նույնպես մենահամերգ կազմակերպելու համար»:

«Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթին մասնակցել ցանկացողների համար ևս նորություններ կան: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են,  որ  «Մանկական Եվրատեսիլ-2013» միջազգային  հեղինակավոր երգի մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է իրենց հայտը ուղարկեն սույն թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930