Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի ավարտին մնաց 2 օր

Հուլիս 30,2013 16:18

«Ծրագիրը անցյալ տարի իրականացվեց առաջին անգամ եւ ընդգրկվեց կառավարության ծրագրում, որպես գերակա ուղղություններից մեկը»,-այսօր ՀՀ Սփյուռքի Նախարարության կողմից կազմակերպվող «Սփյուռք» ամառային դպրոցի մասին նշեց Սփյուռքի Նախարարության՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Բանախոսը նշեց, որ Ծաղկաձորում իրականացվող ծրագիրը ընթանում է 5 տարբեր ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում համապատասխան ծրագրերով` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն խմբերով, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, «Ազգային երգ եւ պար» դասընթացի ծրագիր, «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագիրը եւ Սփյուռքի լրագրողների վերապատրաստում` որոնց մեջ ներառված են մոտ 220 հոգի մասնակիցներ.«Մասնակիցներ կան Լիբանանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներից եւ Արեւելյան եվրոպայից: Նրանք բոլորը սովորում եւ ապրում են Ծաղկաձորում: Նրանց մի մասը Հայաստան առաջին անգամ է այցելում: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 8-ին, իսկ կավարտվի օգոստոսի 2-ին: Համեմատած անցյալ տարվա հետ, այս տարի մասնակիցների եւ գործընկերների քանակն ավելացել է»:

Ծրագրի նպատակն է աջակցել մայրենի լեզու սովորել ցանկացողներին արագացված մեթոդներով լեզվին տիրապետելու, մասնագետներին վերապատրաստելու, Սփյուռքի ԶԼՄ, երիտասարդ առաջնորդներին հայրենիքին կապելու եւ նրանց ազգային ինքնությունը հզորացնելու համար: Դպրոցը գործելու է ամեն տարի, պետական ֆինանսավորմամբ: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031