Լրահոս
Օրվա լրահոսը

Юга. Ադիգեայում վթարից 3 հոգի մահացել է. վարորդը հայ է

Օգոստոս 05,2013 21:37

Ադիգեա երկրամասի Մայկոպ շրջանում տեղի ունեցած ավտովթարից 3 հոգի մահացել է, ևս 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնում է «Յուգա» լրատվականը:

Ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի երեքին տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել Հայաստանի 60-ամյա բնակիչը, որը կորցրել է ՎԱԶ-2101 մակնիշի մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղղության վրա ու բախվել ՎԱԶ-21102 մակնիշի մեքենային, որի ղեկին եղել է Մայկոպի 28-ամյա բնակիչ:

Երկու վարորդները և ՎԱԶ-2101 մեքենայի 48-ամյա ուղևորը տեղում մահացել են, հայտնել են Ադիգեայի ՆԳՆ-ից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031