Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ Հրանտ Միքայելյան. «Շատերը պարզապես չեն հավատում, որ Հայաստանում լավ ապագա կունենան» (Տեսանյութ)

Օգոստոս 15,2013 10:53

«Որտեղ հաց՝ Էնտեղ կաց: Այստեղ ապագա չեմ տեսնում: Որտեղ ուզում ես աշխատես աշխատանքային փորձ են ուզում: Եթե մարդ նոր է ավարտել, որտեղի՞ց աշխատանքի փորձ ունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Դիաննա Թումանյանը:Նա գտնում էր, որ արտերկրում երիտասարդների համար ավելի լայն հնարավորություններ կան կայանալու:

Մեզ հետ զրույցում Հայաստանը լքելու ցանկություն հայտնեց նաեւ 22-ամյա մի աղջիկ, որը բարձրագույն ուսում ունենալու, սակայն աշխատանք չգտնելու պատճառով էր ուզում գնալ իր հայրենիքից. «Գնալու ենք. չենք կարողանում աշխատանք գտնենք: Ռուսաստանից եկանք, որ գոնե այստեղ մի բան գտնենք: Ռուսերեն գիտեմ, անգլերեն գիտեմ,5 հատ էլ դիպլոմ ունեմ աշխատանքային փորձ են ուզում, իսկ աշխատավարձն էլ` 40.000 է»:
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի հրապարակած տվյալներին, համաձայն որի այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել ավելի քան 123 հազար մարդ, կարծիք հայտնեց, որ երիտասարդների մեկնելու հիմնական պատճառները երկուսն են` գործազրկությունը եւ լավ ապագայի հանդեպ հավատի կորուստը. «Գործազրկության տոկոսը շատ բարձր է, իսկ շատերն էլ պարզապես չեն հավատում Հայաստանում լավ ապագա ունենալուն: Սա արդեն հոգեբանական խնդիր է: Այս հիմնահարցերը երկրից գնալու ամենամեծ դրդող ուժերն են»:

Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանն օրերս ասուլիսում հրապարակել էր իրենց կատարած հարցումների արդյունքները, համաձայն որի հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից: Նույն աղբյուրը հարցման ընթացքում նաեւ պարզել էր, որ շատ երիտասարդների կարծիքով, եթե աշխատատեղեր ավելացվեն, երիտասարդների շրջանում արտագաղթը կնվազի:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    հլա մի անգամ էլ թող Ադիբեկյանը հարցում անի տեսեք ինչ լավ թվեր ենք ունենալու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031