Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստեր պաղպաղակի մասին

Օգոստոս 20,2013 18:27

Հայտնի չէ, թե հստակ երբ և որտեղ է պատրաստվել առաջին պաղպաղակը, սակայն պատմությունից գիտենք, որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները սառեցվել են ձյան մեջ: Այդ նպատակով անգամ վարժեցվում էին հատուկ ստրուկներ, որ վերջիններս կարողանային արագ վազել, որպեսզի սարերից ձյուն բերելու ճանապարհին այն չհալչեր:

1325 թ.-ին ճանապարհորդ իտալացի Մարկո Պոլոն մի դեսերտի բաղադրատոմս բերեց Եվրոպա, որի սառեցման համար օգտագործում էին ոչ միայն սառույց և ձյուն, այլև սելիտրա:

1081253_357779021018831_1695196709_n

 

Սկզբում պաղպաղակը վաճառվում էր ափսեներով և միայն քաշով: Իսկ արդեն 19-րդ դարի վերջին պաղպաղակը սկսեցին վաճառել նաև թղթով:

1167934_357781104351956_334349979_n

 

Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում: Միջին հաշվով յուրաքանչյուր ամերիկացի տարեկան ուտում է շուրջ 20 կիլոգրամ պաղպաղակ:

1080595_357781911018542_1686343662_n

 

1921 թվականին հայազգի Հարրի Թաթոյանը հայտնագործեց պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան:1081118_357783957685004_601392148_n

Ամենից շատ պաղպաղակ ուտում են 5-12 տարեկան երեխաները և 45-ից անց անձինք:

1081151_357784587684941_1584044376_n

 

2011թ.-ին Կանադայում գտնվող Dairy Queen սրճարան ըYonge-Dundas Square-ի գլխավոր հրապարակում ցուցադրեց աշխարհի ամենամեծ տորթ-պաղպաղակը: Դրա պատրաստման համար պահանջվել է 9 տոննա պաղպաղակ, 365կգ. սառույց, 91 կգ. բիսկվիթի խմոր և 136 կգ. շոկոլադ: 1085381_357786851018048_1948721932_n

Ամենահայտնի պաղպաղակային համը վանիլայինն է, իսկ ամենահայտնի լրացնող նյութը՝ շոկոլադե ծածկույթը: Ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում պաղպաղակ է գնվում:

1082418_357787867684613_1616850796_n

 

Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը համարվում է «Frozen Haute Chocolate» անվանումով պաղպաղակը, որի արժեքն է 25000$: Այն գրանցված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:1080868_357789317684468_1302139037_n

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031