Լրահոս
Օրվա լրահոսը

«Լորետան գոռում էր` Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, էլ չի լինի սենց բան» Ալումյանը ներկայացրեց նախաքննության նոր մանրամասներ

Սեպտեմբեր 09,2013 12:46 Share

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր նախաքննության ընթացքից մի քանի տվյալներ ներկայացրեց: Մինչեւ ներկայացնելն՝ ասաց, որ գործով մեղադրյալ է համարվում Արտակ Բուդաղյանը եւ նրա նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:

«Ավետիքը ճաշկերույթից հետո պետք է վերադառնար տուն, բայց Սուրիկ Խաչատրյանի համառ պնդումներից հետո՝ հայտնվեց նրա մեքենայում: Մի քանի րոպեների ընթացքում ինչեր է տեղի ունեցել, որ Ավետիքը արդեն ծեծված վիճակում փողոց է հանվել: Ավետիքը տուն է գնում, Արտակը տանը նրան այլայլված է նկատում, պատմում է, որ երբեք Ավետիքին այդ վիճակում չէին տեսել այդքան ընկճված:

Արտակն էլ այդ օրը պիտի վերադառնար զորամաս՝ Ղարաբաղ: Հանկարծ նկատում է Ավետիքին կարմրած, հարցուփորձ անում, Ավետիքն էլ պատմում է մեքենայի մեջ տեղի ունեցածը: Արտակն ասում է՝ այս ամենը այսպես չպետք է թողնենք, պետք է պարզենք՝ ինչու այդպես արեցին: Ավետիքը արգելում է որեւէ գործողություն կատարել: Արտակը Ավետիքից վրդովված իր ծառայողական մեքենայով պատրաստվում է մեկնել Ղարաբաղ:

Ավետիքը մի քանի անգամ զանգում է հեռախոսով՝ ճշտելու, հո Արտակը ճանապարհից չի՞ շեղվել դեպի Սուրիկ Խաչատրյանենց տուն, Արտակն անջատում է հեռախոսը: Ավետիքն էլ մտածում է՝ եղբայրը գնացել է հարցեր պարզելու, խառնված գնում է Սուրիկ Խաչատրյանենց տուն: Ավետիքը այդտեղ հասնելով ու տեսնելով եղբայրը այնտեղ չէ՝ փորձում է հետ գնալ, բայց հինգ հոգուց արդեն զինվածներից մի քանիսը մոտենում են, նրան հանում մեքենայից ու քաշքշում: Ավետիքը փորձում է հեռանալ:

Արտակ Բուդաղյանը, որ արդեն Գորիսից դուրս գալու ճանապարհին էր՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ նկատում է տեղի ունեցածը, տեսնում է իրենց մեքենան, մոտենում է Սուրիկ Խաչատրյանի տանը, տեսնում է Ավետիքին այնտեղ: Տեսնելով Արտակի մեքենան՝ հարձակվողներից երեքը մոտենում են Արտակին: Արտակն էլ հիշում է, որ իր մոտ կա չլիցքավորված որսորդական հրացանը, հետը վերցնում է, դուրս է գալիս, որ իրեն չմոտենան: Նախաքննության տվյալներով էլ է ապացուցվել ու չի վիճարկվել այն փաստը, որ որսորդական հրացանը լիցքավորված չի եղել: Առաջին անգամ հենց այդ ժամանակ է Ավետիքը իջնում մեքենայից, որ եղբորը դեպքի վայրից տանի:

Հետո Սուրիկ Խաչատրյանի տնից դուրս եկած Երկու կանայք Բուդաղյաններին հրելով իջեցնում են ներքեւ ու կարող էր ոչինչ չլինել, բայց Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը դիրքավորվում է մեքենայի հետեւում եւ երեք անգամ կրակում, դրանից հետո նոր միայն տեսնելով, որ իր եղբայրը կրակոցներից ընկավ: Հետո Արտակը եղբոր ընկնելը նկատելով, իր զենքից երկու կրակոց է արձակում: Տասնմեկ կրակոց եղել է մյուս կողմից, Ավետիքը չորսից հինգ մարմնական վնասվածքով մահացել է:

Համարել սա Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն, ճիշտ չէ: Այս իրադարձությունները շուռ են տրվել գլխիվայր:

Բուդաղյանների վրա առաջինը կրակել են Խաչատրյանի կողմնակիցները: Արտակը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաեւ դղյակի վերեւի պատուհանից: Լորետան գոռում էր Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի: Արտակի ասածներն ունեն հաստատում, տեսագրությունը նայեք, կտեսնեք, որ մի գնդակ դիպչում է՝ ասֆալտին վերեւ բարձրանում»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ պատմեց պարոն Ալումյանը:

Նրա խոսքերով. «Քննիչներն ու փորձագետներն արեցին ամեն ինչ, որ այդ գնդակի հետքը չհայտնաբերվի: Այդ հատվածը փչացվեց, որ գնդակի տեղը չհայտնաբերվի, հնարավոր չեղավ գտնել, երբ տեսագրության մեջ պարզ երեւում էր՝ գնդակի հետքը որտեղ պետք է լինի»:

Պարոն Ալումյանի խոսքերով, տեսագրությունն ունի նաեւ ձայնագրություն. «Խոհանոցի տեսախցիկն ուներ նաեւ ձայնագրող սարք: Պարզվեց, որ վերջին կրակոցն ավելի ուժգին էր, քան նախորդները: Գիտե՞ք ինչ արեցին փորձագետները, ասացին վերջին կրակոցի ժամանակ երկու կրակոց համընկել է, դրա համար էլ ուժգին է լսվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    էս ա հայաստանը….

Պատասխանել Տիգրան

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30