Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին

Սեպտեմբեր 15,2013 21:34

Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Դուբայ» հյուրանոցային համալիրի ժամանակավոր աշխատակից , 2013թ. ապրիլի 18-ին , ժամը 05:00-ի սահմաններում , իր բջջային հեռախոսը վերցնելու նպատակով մտել է նշված հյուրանոցային համալիրի թիվ 102 ննջասենյակ եւ օգտվելով այն հանգամանքից , որ Մարատ Էդուարդի Եղիազարյանը քնած է , այնտեղ գտնվող սեղանի վրայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող , 2.274.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր` 2 մատանի, 1 շղթա իր խաչով, 1 թևնոց եւ  41.657 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար` Մ Եղիազարյանին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին նախկինում դատված չի եղել, հիմա` կալանավորված է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30