Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Եվրոպական համաձայնագրի մեջ էլ էր ասվում մաքսակետ պիտի դրվի»

Սեպտեմբեր 17,2013 19:30

Քաղաքագետներն ասում են, որ Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը փակեց Ադրբեջանի մուտքը Եվրասիական միություն,  քանի որ Ալիեւը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ակնարկել էր, որ այդ հեռանկարը կարող են քննարկել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց քաղաքագետի հետ. «Ես չեմ կարող այդպես շատ հեռուն գնացող եզրահանգումներ անել: Նման հիմք տալիս է Ալիեւի հայտարարությունը, որ որտեղ Հայաստանը՝ մենք այնտեղ անելիք չունենք: Բայց ադրբեջանցիները այսօր կարող են մի բան ասել, վաղը՝ ուրիշ բան: Դրա համար մենակ դրա վրա հենվելով՝ չի կարելի եզրակացություններ անել: Վաղը չի բացառվում, որ նույն Ադրբեջանն էլ մտնի Մաքսային միություն: Դա ոչ ոք չի կարող բացառել»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ «Ես չունեմ նման վերլուծություն՝ փակել ենք մենք Ադրբեջանի մուտքը, թե ոչ: Ես հետեւյալ կերպ եմ ընկալել՝ որոշումն այս պահին բացառապես ռազմական անվտանգության բաղադրիչով է պայմանավորված: Անգամ տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական տեսակետից վերլուծություններ այսօր չկան արված, եւ ամեն մեկը պետք չի, որ իր տեղից ինչ-որ բաներ հայտարարի՝ որպես ամենախելոք, ամենագիտուն: Ռազմական անվտանգության ապահովման թիվ մեկ պայմանը դա էր: Մեր նկատմամբ պահանջ է եղել: Մենք կարող էինք ասել՝ չենթարկվեինք այդ պահանջին, բայց չենթարկվելու համար պիտի այլընտրանք ունենայինք: Եթե մենք չունենք անվտանգության այլ համակարգ, այսօր այս համակարգից չես կարող հրաժարվել»:

Շատերը քննադատում են Մաքսային միությունը՝ հաշվի առնելով, թե ովքեր են դրա անդամները: Օրինակ, Նազարբաեւը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Հայաստանն ուզում է նրա հետ ընտանիք կազմել: Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Դրանք հարցադրումներ են, որոնք այս պահին լուրջ մարտահրավեր են մեր առաջ: Մենք պետք է հասնենք այն բանին, որ Հայաստան-Ղարաբաղը մեկ միասնական տարածք դիտվի, որպեսզի Ղազախստանի նախապես հայտարարված պայմանը, որ մաքսակետ պիտի լինի Ղարաբաղում , կյանքի չկոչվի: Ի դեպ, եվրոպական համաձայնագրի մեջ էլ էր ասվում մաքսակետ պիտի դրվի, եւ զարմանում եմ, թե ինչու չեն ասում դրա մասին»:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ անկախ նրանից՝ մենք ԵՄ-ում կլինենք, թե ԵվրԱզԷՍ-ում, եթե ուզում ենք ապրել որպես ժողովրդավար՝ կապ չունի. «Եվրոպական երկրում էլ կարող է օլիգարխ լինել, կոռուպցիոներ, հարեմների տեր եւ այլն: Խնդիրն այս է՝ մենք պատրա՞ստ ենք ներքին բարեփոխումների, թե՞ ոչ: Ինչի՞ ենք անընդհատ հայացքներս հեռուն ուղղում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30