Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. Անկախությունն ազգային գիտակցություն է

Սեպտեմբեր 21,2013 12:15

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

 

Անսահման ուրախություն է համակել մեզ այսօր, քանզի, արժևորելով հերոսական պայքարի  շնորհիվ ձեռք բերած  ազատությունը, ազգովի տոնում ենք մեր նվիրական երազանքի` անկախացման 22-րդ տարեդարձը:

Երկու տասնամյակ  շարունակ  հայ ժողովուրդը, աննկուն կամքով հաղթահարելով  ժամանակի բազում մարտահրավերներ,  ապահով կյանքի նոր եզերքներ է արարում` հանուն  գալիք սերունդների:

Անկախությունը ոչ հռչակագիր է, ոչ էլ` որոշում: Անկախությունն  ազգային գիտակցություն է,  նոր կյանքի կոչնակ, որ մեր հոգիներում և էության մեջ հավերժորեն  իր կամքն է հնչեցնում… Մենք` վերանկախացած պետականության իրավատերերս, մեր ողջ սերն ու նվիրումն ենք ներդնելու` մեր պապերի երազած, մեր սերնդով  սկիզբ առած և մեր ապագայի այս նվիրական գործը հաղթական ավարտին հասցնելու համար:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր կենսատու օրհնությամբ  խաղաղ պահի Հայոց երկնակամարն ու  հայրենյաց  սահմանները` շնորհելով հայ ժողովրդին աննկուն կամք,  ազգանվեր  և հավատաշեն  ձեռքբերումներ և  մեր հանրապետության բարօրության և շենացման համար  բարձրագույն գիտակցություն: Ամեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30