Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ժամանակ անց ամբողջ համացանցը կլինի Google-ինը». Այսօր որոնողական հսկայի ծննդյան օրն է

Սեպտեմբեր 27,2013 16:39

Որոնողական հսկա Google-ի, doodle-ից էլ կարելի է ենթադրել, որ այսօր մեր մեծ օգնական Google-ի ծննդյան օրն է:

18-ամյա Նարեին հաճախ կարելի է տեսնել Google-ի շապիկով, այն կարծես բրենդ է դարձել նրա համար. «Ինձ համար Google_ը աշխարհի լավագույն ընկերությունն է, օգտվում եմ նրա ծառայություններից, սիրում եմ այդ գունավորիկին շատ», – ասում է նա: Եվ իզուր չէ, որ Նարեն Google-ի լոգոյով գրիչներ, բռոշներ, շապիկներ ունի, նրա երազանքը հենց Google-ում աշխատելն է. «Այնտեղ աշխատելն ուղղակի երջանկություն է, – ասում է նա, – օրինակ, շաբաթական մեկ օր աշխատակիցները ծախսում են սեփական ծրագրերի ու մտահղացումների վրա, և եթե դրանք հաջողություն են ունենում ընկերությունը ֆինանսավորում է այն ու բարձրացնում աշխատակցի մասնագիտական աստիճանը, բացի այդ, այնտեղ մեծ առավելություններ ունեն աշխատակիցները, նրանք այնտեղ կարծես ոչ թե աշխատում են, այլ ապրում, աշխատանքն էլ գնահատվում է…»:

Հենց այսպիսի մի երազանք էր նաև Google որոնողական համակարգ ստեղծելը՝ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի համար, բայց նրանց մարդկային տաղանդի ու ստեղծագործ մտածելակերպի շնորհիվ երազանքն իրականություն դարձավ. 1998 թվականի սեպտեմբերի 27-ին ստեղծվեց Google-ը:

Google տերմինը առաջացել է googol բառից, իսկ googol-ը դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Տիեզերքում գոյություն չունի ինչ-որ բանի googol: Դրանով ընկերության հիմնադիրներն ուզում են հասկացնել, որ իրենց նպատակն է ստեղծել որոնման համար անվերջ մեծ տվյալների բազա: Google-ն իրենից ներկայացնում է ոչ միայն աշխարհի ամենահայտնի ինտերնետային որոնողական համակարգը, այլ նաև զբաղվում է գովազդի առք ու վաճառքով, առաջարկում Gmail փոստային համակարգը, ինչպես նաև Google Maps-ը, Google Calendar-ը, Google Docs-ը և Google Book Search-ը: Google-ին է պատկանում նաև YouTube-ը վիդեոհոսթինգը: Եվ սա դեռ ամենը չէ:

«Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց ամբողջ համացանցը կլինի Google-ինը, – ասում է ծրագրավորող Արմեն Մարգարյանը, – ամբողջ ինտերնետը իրենք են վերահսկում ու կանոններ թելադրում»: Նրա խոսքով, Google-ը հեշտ ու հանգիստ կարող է կայքերին բլոք անել ու մեծ վնաս հասցնել. «Google-ի հնարավորությունները չունի և ոչ մի ընկերություն»:

Շնորհավոր ծնունդդ Google

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30