Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հայրապետյանի վստահված անձ. «Ավտոբուսով մարդկանց բերել են ընտրության» (տեսանյութեր)

Սեպտեմբեր 29,2013 15:57

«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանի ընտրական շտաբից մեզ տեղեկացրեցին, որ ահազանգ են  ստացել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում տեղակայված 38/05 ընտրատեղամասում գտնվող  իրենց թեկնածուի վստահված անձից, որ  ավտոբուսով մարդկանց են բերել ընտրություն կատարելու: Ահազանգից  անմիջապես հետո եղանք ընտրատեղամասում, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ հետ չկարողացանք զրուցել, հանձնաժողովի անդամները տեղեկացրեցին, որ գնացել է իր ընտրությունը կատարելու, իսկ ներսում ընտրողների կուտակումներ չհանդիպեցինք: Տեղում զրուցեցինք Սամվել Հայրապետյանի վստահված անձ Ֆիլիպ Արզումանյանի հետ, ով ներկայացրեց, որ քիչ առաջ ՊԱԶ մակնիշի ավտոբուսով մի խումբ ընտրողների էին բերել  եւ նրա համոզմամբ` այդ մարդկանց ուղղորդված էին բերել ընտրատեղամաս:

Մեզ հաջողվեց զրուցել  նաեւ Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամասից տվյալ ավտոբուսով ընտրատեղամաս եկած ընտրողներից մեկի հետ: Բարաբաթումի բնակիչ Էդգար Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ իրեն ու իր համագյուղացիներին հատուկ նպատակով չէին բերել ընտրության եւ ոչ էլ հանձնարարել էին ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկել: Իսկ այդ ավտոբուսից օգտվել են զուտ քաղաք իջնելու համար, քանի որ ընտրատեղամասը Բարաբաթումից բավականին հեռու է գտնվում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե ժողովուրդը՝ այս դատողության է, իրենց վիճակն էլ,՝ այդ պետք է լինի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30