Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Կաթողիկոսն անձեռնմխելի չէ, թող դիմի դատարան, ես էլ չեմ ընդունում նրա անձն ու վարքը»

Հոկտեմբեր 18,2013 19:24

Օրերս Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ կաթողիկոսին սատանա էր անվանել: Մամուլում եւ սոցցանցերում Նիկոլայ Ծատուրյանի այս խոսքերից հետո մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ, ըստ տարածված լուրերի, կաթողիկոսը վիրավորվել էր, բարկացել էր նրա վրա եւ բողոքել Սերժ Սարգսյանին, որ նրան ազատել տա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ կաթողիկոսն իրավունք ունե՞ր վիրավորվել մտավորականի այդ կարծիքից եւ ինչքանո՞վ եք կիսում Նիկոլայ Ծատուրյանի տեսակետը կաթողիկոսի մասին՝ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Եթե դա անձնական բնույթի վիրավորանք չէ կամ այդ իմաստով ասված չէ, ապա կաթողիկոսը պիտի հասկանա, թե ինչու ոչ միայն Նիկոլայ Ծատուրյանը, նաեւ շատ շատերը պիտակում են իրեն: Ամեն մարդ պիտի հասկանա, թե իր անձի քննադատության հիմքում ինչ փաստեր եւ մոտիվացիաներ կան՝ անկախ նրանից դուք  դրանք ընդունում եք, թե չեք ընդունում: Չեմ ուզում ասել կաթողիկոսը վաստակել է վիրավորվելու իրավունք, բայց կաթողիկոսը անձեռնմխելի չէ, անքննելի չէ, հետեւաբար նրա վարքը, բանուգործը կարող են դառնալ քննադատությունների արժանի: Ես ինքս էլ չեմ ընդունում նրա անձը եւ նրա վարքը»:

Մենք  ճշտեցինք ՝բայց սատանա՞ եք նրան համարում՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում այդ բառերով ասել: Այն, ինչ նա անում է, կամ ինչպես իրեն պահում է այդ կարգավիճակում, ամենեւին Վեհափառի պահվածք չէ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այս կաթողիկոսին շատ են քննադատում, հասարակությո՞ւնն է ավելի ազատ դարձել, թե՞ կաթողիկոսն է շատ խոցելի՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Եվ նա, եւ նա: Իհարկե, տեղեկատվության թափանցիկությունն է ավելացել, կարծիքներն արագ են տարածվում, ինֆորմացիան բաց է: Կարծում եմ, վերահսկելիությունը ավելացել է, բայց հասարակությունն էլ է հասունացել եւ շատ տաբուներ այլեւս կոտրված են: Այն, ինչից կամաչեին եւ չէին հանդգնի խոսել նախկինում, հիմա այդ տաբուները չկան»:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ ասաց, որ եթե կաթողիկոսը գտնում է, որ իրեն զրպարտում են, ինքը կարող է դիմել դատարան. «Բա ինչի՞ համար են դատարանները: Հո դատարանները նրա համա՞ր չեն, որ մենակ մենք դիմենք ու մերժվենք: Թող գնա դատարան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Էդ սև սատանան դատարանին էլ կառնի, կծախի, կուտի

  2. Maxim says:

    Նույն սատանաները դատարանում են, այնպես որ իրար լավ կհասկանան: Պետք չէ վախենալ իրականությանը պարզ ճակատով նայելուց, հատկապես որ և մեկ ազնիվ ու համարձակ մարդ ճիշտ
    կարծիք է արտահայտել, ոչ թե՝ եկեղեցու, այլ նրա հեղինակությունը պղծողի մասին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031