Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպանատունը այս պահին շրջապատված է ոստիկաններով (Ֆոտոշարք)

Հունվար 24,2014 12:07

10 րոպեից Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ երիտասարդներ  կիրականացնեն ակցիա՝ ի հիշատակ  Կիեւի Մայդանում հրազենային վնասվածքից զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի:

Ակցիայից մոտ կես ժամ առաջ արդեն դեսպանատունը շրջապատված էր ՀՀ տասնյակ ոստիկաններով: Տարածքի բնակիչները տեսնելով այդքան մեծ թվով ոստիկաններ, վախեցած հարցնում էին՝ էս ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել:

Դեսպանատնից մոտ 150 մետր հեռավորության վրա ոստիկանության զրահապատ մեքենաներ են կանգնած: Ակցիայի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում ասացին,  որ իրենց ակցիան նպատակ ունի  զորակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին եւ դատապարտել ոստիկանական ուժերով ժողովրդին զսպելու եւ ճնշելու  մեթոդները. «Խնդիրը ոչ թե երկիրն է, այլ երեւույթը»:

Nigoyan_07 Nigoyan_06 Nigoyan_04 Nigoyan_02 Nigoyan_01 Nigoyan_08

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Մանրամասները՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031