Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքն առանձնանում է իր առանձնակի դաժանությամբ. տեղի է ունեցել մոր աչքերի առջև

Փետրվար 04,2014 11:00
femida

2013թ. հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունեցել ողբերգական մի դեպք, որի մասին, թերևս, կարճ ներկայացվել է, իսկ հետագայում ընդհանրապես մոռացության է տրվել:

Նշված օրը ժամը 11.30-ի սահմաններում  Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Հրազդան քաղաքի բնակիչ Նվեր Աբելյանի նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը վերջինիս պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Նվեր Աբելյանին, պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի: ժամը 23.35-ին Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքն առանձնանում է իր առանձնակի դաժանությամբ՝ այն տեղի է ունեցել Նվեր Աբելյանի մոր՝ տիկին Անահիտի աչքերի առջև: Նրա աչքերի առջև որդուն վրաերթել են՝ մեքենայով 3 անգամ հարվածելով, որի ժամանակ մեքենայի ուժգին հարվածից նրա ոտքից մեկը կտրվել է:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդի 1-ին մասով: Անգամ նախաքննական մարմնի համար է սա դիտվել իբրև հասարակ սպանություն՝ անտեսելով առանձնակի ցինիզմը, խուլիգանական դրդումները և էլի շատ կարևոր հանգամանքներ, որոնք փորձում են թաքցնել:

Իսկ նախնական շրջանառու տեղեկություններն այն են, որ Նվեր Աբելյանին սպանել են իր նախկին կնոջ եղբայրները՝ իրենց քրոջ «թասիբը» պահելու համար, թեև այսօր մեղադրանք առաջադրվել է միայն մեկին: 10 երկար տարիներ շարունակված այս թշնամությունը բերել է նրան, որ եղբայրները որոշել են սպանել Նվերին, որի մասին նրանք բազմիցս խոստումներ էին տվել՝ պարբերաբար տևած ծեծ ու ջարդերի ժամանակ: Մինչև այս դեպքը նրանց տուն սգո ծաղկեպսակ ուղարկելով և էլի մեղմ ասած անմարդկային այլ քայլերով:

 

Մանրամասներն առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728