Լրահոս
Օրվա լրահոսը

Թփապատվում է Ս. Սարգիս եկեղեցու հարակից լանջը

Ապրիլ 12,2014 13:52

Հրազդանի կիրճի՝ «Հաղթանակ» կամրջից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջը ընկած տարածքում համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում նախապես իրականացված մաքրման աշխատանքներից հետո մեկնարկել են թփապատումը:

Շուրջ 2 հեկտար ընդգրկող հողատարածքը թփապատվում է ցախակեռասենու թփերով: Ի դեպ, տարածքը ոռոգելու նպատակով վերակառուցվել է 2500 գծամետրանոց ոռոգման ցանցը, ինչպես նաև կառուցվել է նոր պոմպակայան:

Թփապատումն ամբողջությամբ կավարտվի առաջիկա օրերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930