Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը

Ապրիլ 14,2014 00:09

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը:  46 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 45 մարզիկ: Հայաստանը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը, վաղը՝ իր առաջին մենամարտում,  կմրցի կորեացի Կիմ ՈՒոնհոյի հետ: 52 կգ քաշային կարգում Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Այանկոլ Օկեյջեմին:

60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը մեկնարկային փուլում ազատ կլինի : 60 կգ քաշային մեր մարզիկը 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Օրքան Ալիևի և սերբ Ֆլորան Սլաբո զույքի հաղթողի հետ:

75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը նույնպես առաջին փուլում ազատ կլինի: Նա պայքարի մեջ կմտնի ապրիլի 18-ին և կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիև և Ճապոնիան ներկայացնող Ռեն ՈՒմեմուռա  զույգի հաղթողի հետ: 81 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ապրիլի 19-ին :

Նարեկի առաջին մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն: 91 կգ քաշային կարգում Սերյոժա Հակոբյանի առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Այդին: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին: Նույն օրը ռինգ դուրս կգա նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով կմենամարտի ավստրիացի Տրավերս Տիֆֆանիի հետ:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930