Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում են մեր երեխաները. «Հայկական ժամանակ»

Մայիս 01,2014 10:59

Տարբեր մեթոդոլոգիաներով կատարված հաշվարկների համաձայն, այդ ընթացքում Հայաստանը լքեց 270-ից մինչեւ 400 հազար մարդ։ Քաղաքական գործիչներից մեկը սա նույնիսկ համարեց ոչ թե արտագաղթ, այլ էվակուացիա։ Եթե ընդամենը 5 տարվա ընթացքում պատերազմական իրավիճակում չգտնվող, անընդհատ իբր տնտեսական աճ արձանագրող երկրից հեռանում է դրա բնակչության մոտ 10 տոկոսը՝ դա, իրոք, ավելին է, քան արտագաղթը։ Մի քանի տարի առաջ գործող իշխանությունը ընդհանրապես հերքում էր, թե արտագաղթ կա։ Սերժ Սարգսյանը նույնիսկ մի առիթով հանրահաշվական գործողություններով մի ելույթ ունեցավ՝ ապացուցելու, թե արտագաղթ չկա, իսկ բոլոր նրանց, ովքեր խոսում էին ահագնացող արտագաղթի մասին, գրեթե դասեց ազգի թշնամիների շարքում։ Բայց դա երկար չտեւեց, եւ իշխանությունը խոստովանեց, որ արտագաղթ կա, բայց դրա իրական թվերը հույժ գաղտնի էին պահվում, իսկ հանրությանը հրամցվում էին միայն մեկնողների եւ վերադարձողների թվի մասին հակասական ցուցանիշներ։ Իսկ անցած տարի կառավարությունը իր պահուստային ֆոնդից 13 միլիոն դրամ հատկացրեց արտագաղթի պատճառները ուսումնասիրելու համար։ Այս տարվա հունվարին այդ հետազոտությունը պետք է հրապարակվեր, բայց պարզվեց, որ դա գրեթե պետական գաղտնիք է, եւ հրապարակման ենթակա չէ։ Կարելի է պատկերացնել, որ թե արտագաղթի իրական ծավալները եւ թե՛ դրանք ծնող պատճառները այնպիսին են, որ չեն տեղավորվում «Առաջ Հայաստանի» եւ «Ապահով Հայաստանի» տեսլականների մեջ։ Եվ որքան էլ տվյալները թաքցվեն, ընդհանուր պատկերը քողարկելն անհնար է։ Որոշակի ցուցանիշների համադրմամբ պատկերը դառնում է ակնհայտ։

Եվ այսպես՝ ինչպիսի՞ ծավալներ ունի արտագաղթը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ՀՀ-ից մեկնածների թիվը 28 հազար 447-ով գերազանցում է ՀՀ եկածների թիվը։ Սա, իհարկե, ցույց չի տալիս արտագաղթի ցուցանիշը, քանի որ այս թվի մեջ մտնում են նաեւ ժամանակավորապես արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք տարեվերջին ետ են վերադառնալու։ Բայց կա մի ցուցանիշ, որը չունի «ժամանակավոր» բաղադրիչ։ Խոսքը մեր դպրոցներում սովորող երեխաների թվի փոփոխությունն է։ Այսպես՝ 2012-2013 ուստարում առաջին դասարան ընդունված երեխաները հաջորդ ուստարում պետք է տեղափոխվեն 2-րդ դասարան։ Երկրորդ դասարանցիները՝ երրորդ եւ այսպես շարունակ։ Եվ ահա՝ հաշվելով, թե 2013-2014 ուստարում քանի երեխա է փոխադրվել հաջորդ դասարան, կարելի է ստանալ բավականին հստակ պատկեր։ Այսպիսով՝ 2013-14 ուստարում հանրապետության բոլոր տեսակի դպրոցների 2-րդ դասարաններում հղել է 35 հազար 272 երեխա, իսկ դրանից մեկ տարի առաջ առաջին դասարանում 35 հազար 714 երեխա կար։ Այսինքն՝ երկրորդ դասարան չի տեղափոխվել 442 երեխա:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031