Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձկնաբուծությամբ զբաղվողների համար քայքայման գործընթաց է սկսվում». Արթուր Աթոյան (Տեսանյութ) 

Մայիս 05,2014 15:22

«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նոր կառավարությունից ակնկալում է լինել ավելի իրատեսական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աթոյանը հայտնեց, որ ցանկանում է ՀՀ կառավարությանը հարցով դիմել, թե ո՞ւմ կողմից են իրականացվել Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների հետ կապված գործընթացները, եւ ինչո՞ւ են Արարատյան հարթավայրի ջրային պաշարները եւ ձկձկնաբուծարանները կանգնած ոչնչացման սպառնալիքի շեմին. «Միաժամանակ ակնկալում ենք կառավարությունից ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները. ինչո՞ւ են հատկացվել նման քանակությամբ ջրօգտագործման թույլտվություններ, եւ ինչո՞ւ են այժմ հետ վերցվում դրանք: Ինչո՞ւ են օրինական հիմքերով թույլ տված ջրօգտագործման թույլտվությունները արգելվում, եթե դրանք նախապես տրվել են»:

Արթուր Աթոյանի ներկայացրած փաստերի հիման վրա՝ այս գործողություններով վտանգվել է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրի գոյությունը ,որի արդյունքում էլ վտանգի է ենթարկվում ձկնարտադրության ոլորտը:
Բանախոսն այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ ձկնաբուծության ոլորտի լիցենզավորման գործարքներին,հայտնեց, որ Հայաստանի պես երկրում, որը գտնվում է հետպատերազմական իրավիճակում, նման գործողությունները անիմաստ են: «Մենք պարզապես այդպիսի շռայլություն թույլ տալու իրավունք չունենք: Լիցենզավորել մի բնագավառ, որը գյուղատնտեսության ճյուղ է հանդիսանում, անիրատեսական եմ համարում»:

Արթուր Աթոյանի խոսքերով՝ լիցենզավորումն առաջին հերթին մի քանի բարդ միջոցառումներ է ներառում իր մեջ, որոնք խիստ մասնագիտացված եւ թանկ վճարվող մասնագետների անհրաժեշտություն են պահանջում. «Շատ ձկնաբուծական ընկերություններ ընտանեկան բիզնեսի հիմունքներով են աշխատում , նրանք պարզապես այլ աշխատողների պատրաստ չեն ընդունելու: Ինչպե՞ս կարելի է նրանց գոյությունը ենթարկել փորձության: Եթե ձկնաբուծության ոլորտը լիցենզավորում ենք, ինչո՞ւ չպետք է լիցենզավորել գյուղմթերքի արտադրության մյուս ոլորտները՝ ոչխարաբուծություն, կովաբուծություն եւ այլն»:

Արթուր Աթոյանը ձկնաբուծության ոլորտի կարեւորագույն խնդիրներից է համարում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող խորքային հորերից վերցված ջրերի մեկ երրորդի կրճատումը. «Եթե շարունակաբար մեկ երրորդով կրճատվի, ապա այդ կրճատումը կհասնի մինչեւ 70 տոկոսի: Այս պարագայում տնտեսվարող սուբյեկտների համար այլընտրանքային առաջարկ չկա : Ձկնաբուծության բիզնեսով զբաղվողների համար քայքայման գործընթաց է սկսվում : Տնտեսվարողից, եթե վերցնում են իր արտադրության ապահովման համար հիմնական ռեսուրսը՝ ջուրը, ապա նա իր արտադրության մեջ սխալներ է ցույց տալիս , եւ հարկադրաբար կանգնում է քայքայման եզրին»:

Նոր կառավարությունից ձկնարտադրողների միությունը ակնկալում է միայն համագործակցություն տնտեսվարող սուբյեկտների հետ. «Առանց համագործակցության անհնար է իրատեսական եւ կառուցողական միջավայր ստեղծելը»:

 

 

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031