Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաբաշխական թվեր՝ հանգստանալու համար. «Հրապարակ»

Հուլիս 03,2014 10:43

«Գոլդեն Փելես Ռիզորտ» հյուրանոցային համալիրում մեկօրյա հանգիստը 2 անձի համար արժե 59 հազար դրամ, որը ներառում է միայն նախաճաշ, իսկ արդեն ճաշի եւ ընթրիքի համար անհրաժեշտ է հավելյալ գումար ծախսել, որն էլ կախված է այն բանից, թե ինչ են ցանկանում ուտել։ Կիսալյուքս համարում կարելի է հանգստանալ 160 հազար դրամով։ Լյուքս համարն այս հյուրանոցում արժե 290 հազար դրամ»,-ասաց աշխատակիցը։
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրից էլ տեղեկացրին, որ մեկօրյա հանգիստը սովորական համարում արժե 54 հազար դրամ՝ մեկանգամյա սնունղով (նախաճաշ), կիսալյուքսն արժե 66 հազար, դելյուքսը՝ 78 հազար դրամ։ Այս հյուրանոցում կան նաեւ «փոխնախագահական» համարներ, որոնք ընդարձակ են եւ հարեւան համարներ չունեն, մեկ օրվա համար արժեն 208 հազար դրամ։ Գները նախատեսված են երկու անձի համար։ Հետաքրքիր է նաեւ այն, որ հյուրանոցային համալիրների տնօրինությունները տարբեր պատրվակներով թանկացնում են սենյակների գները։ Եթե պատուհանը նայում է Արարատին, այդ սենյակում մնալն աստղաբաշխական թվերի հետ է կապված։
Սեւանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցում մեկ օրվա հանգիստը երկու անձի համար սկսվում է 50 հազար դրամից։ Գինը տատանվում է՝ կախված այն բանից, թե ինչ տեսարան է պատուհանից բացվում։

«Ախթամար» հյուրանոցը երկու անձի համար առավելագույն հանգստի գին է սահմանել 250 հազար դրամը (ոսկե լյուքս), որն իր մեջ ներառում է ջակուզի եւ նախաճաշ, իսկ նվազագույն շեմն այս հյուրանոցում 35 հազար դրամն է։

Ջերմուկի «Արմենիա առողջարանային համալիր»-ում հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հանգիստը երկու անձի համար տարբեր արժեքներ ունի, 2 անձի համար՝ երեքանգամյա սննդով, դիագնոստիկայով եւ բուժումով, դելյուքս համարն արժե օրը 50-70 հազար դրամ:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031