Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորը ասուլիսին դասախոսություն կարդաց, գնաց

Սեպտեմբեր 11,2014 11:55

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը այսօր հենց ասուլիսի սկզբում հստակեցրեց, թե ինչ տիպի հարցերի չի պատասխանելու. «Թվեր չհարցնեք, պատրաստված չեմ եկել»:

«Բլից ինֆո» ակումբում ասաց՝ ինքը կխոսի զբոսաշրջության զարգացման ու ոլորտի խնդիրների մասին ու սկսեց դասախոսություն կարդալ. «Տուրիզմը ազդեցիկ ոլորտ է… Տուրիզմը բազմակողմանի ոլորտ է, մեծ ներդրումներ են պետք այս ոլորտում, բոլորը լացում են, ասում են ՝չկա: Զբոսաշրջիկը փոխվել է, սպասարկողն էլ պետք է փոխվի: Պետք է լուրջ ձեւով աշխատենք սպասարկման որակի վրա: Ի՞նչ կարող է բերել զբոսաշրջիկը՝ մեծ գումարներ եւ աշխատատեղեր»:

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարում Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել. «Օրինակ, երկրի ճանաչելիության հարցը, աշխարհում Հայաստանը ճանաչելի է դարձել: Չենք կարող ասել, որ ոլորտի առջեւ դրված խնդիրները լուծել ենք: Կանոնակարգված չէ՝ ով կարող է զբաղվել զբոսաշրջությամբ: Ով ասես զբաղվում է՝ մասնագիտական կրթություն ունի, թե չունի: Կան մարդիկ, որոնք շինարարությամբ եւ զբոսաշրջությամբ միաժամանակ են զբաղվում, ձեռքի հետ: Սա անընդունելի է ինձ համար: Խնդիր է, թե ովքեր են ներկայացնում երկիրը, վերապատրաստված ու կրթված գիդերի կողքին աշխատում են ոչ մի պատրաստվածություն չունեցող մարդիկ: Ի՞նչ են նրանք պատմում զբոսաշրջիկներին , ո՞նց են պատմում, ոչ մի վերահսկող կազմակերպություն չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930