Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Դեկտեմբեր 08,2014 19:20

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո  Աստորին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար  Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին, կիսելով իր տպավորությունները, նշել է, որ անչափ տպավորված է, թե ինչպիսի խորությամբ է Հայաստանը հիշում ու վառ պահում ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հայոց մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործում Հայաստանը պետք է վստահ լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունը, որը պատրաստ է մշտապես աջակցել, ասել է Դանիլո Աստորին։

Ուրուգվայցի բարձրաստիճան հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

 

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031