Լրահոս
Օրվա լրահոսը

Դեժավյու՝ շրջանից դուրս պրծնելու հրամայականը. «Ժամանակ»

Փետրվար 03,2015 10:33

Հասարակության զայրույթի և վրդովվածության զգացումը, հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի մատույցներում տեղի ունեցածից հետո, աստիճանաբար տեղի է տալիս կամ առնվազն սկսում է զուգորդվել տեղի ունեցած բռնության վարկածների մասին դատողություններով: Դրանք արդեն բավականին շատ են, լայն սպեկտրով ներկայացվում են սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանակում, մամուլում:

Հնարավոր վարկածները բազմաթիվ և բազմաբնույթ են, և դրանց հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչու Ղարաբաղի իշխանությունը ավտոերթի հանդեպ ցուցաբերեց նման դաժան վերաբերմունք` անտեսելով այն, որ այդ պատմությունը հարվածելու էր Ղարաբաղի և Հայաստանի հեղինակությանը, ծանր նստվածք էր թողնելու հասարակական շրջանակներում: Շրջանառվող վարկածների զգալի մասը խնդիրը տեղափոխում է լայն շրջանակներ, դուրս բերում Հայաստանի և Ղարաբաղի ներքին հարթությունից: Առայժմ շատ քիչ հիմքեր կան իրական պատճառների և մոտիվացիաների մասին, այսպես ասած, փաստական դատողություններ անելու համար, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ անգամ ենթադրությունների մակարդակով շրջանառվող վարկածները հիմնականում կողմնորոշվում են դեպի, այսպես ասած, «գլոբալ» վարկածներ կամ դեպի «հեռահար տեխնոլոգիական» լուծումներ` այն դեպքում, երբ իրականությունը գուցե շատ ավելի մոտ է մեզ, այսինքն` մոտիվները շատ ավելի ներքին են:

Այստեղ մենք բախվում ենք Հայաստանում առկա մշտական մի խնդրի՝ համակարգաճանաչողության խնդրին:

Հայաստանի քաղաքացիները ծայրաստիճան դժգոհ լինելով իշխող համակարգից` նաև գրեթե նույնքան անտեղյակ են համակարգի կառուցվածքից, հարաբերությունների բնույթից, որակներից, հետևաբար նաև այդ համակարգի գործողությունների մոտիվացիաներից: Այդ պատճառով էլ որևէ աղմկոտ, անսպասելի իրադարձության պարագայում սկսվում են «հեռահար» որոնումներ, իսկ ավելի մոտ տարածքները այդ առումով մնում են խոպան: Այստեղ գործ ունենք հասարակական-քաղաքական մի խնդրի հետ, որն ընկած է Հայաստանում իշխող համակարգի դեմ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական պայքարի անարդյունավետության հիմքում:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728