Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում` Սանկտ-Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոնում

Մարտ 13,2015 11:52

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայկական մշակութային կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ 2012թ.-ից Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին: Հրայր Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է կազմակերպության գագաթաժողովին, որտեղ ընդունվել է բանաձև` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու մասին: ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց նաև, որ Հայաստանի դպրոցներում և բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերեն լեզվի ուսուցմանը և ֆրանսերեն լեզվի ուսուցիչների կատարելագործման խնդիրներին:

Այնուհետև ելույթ ունեցան Սանկտ-Պետերբուրգում Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Բուլղարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք մասնավորապես իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսին` միջոցառման կազմակերպման գործում ներդրած մեծ ջանքերի համար, ինչպես նաև ներկայացրին իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ ս/թ. անցկացվելիք ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված են կինոփառատոններ, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ, գիտաժողովներ և թատերական բեմադրություններ:

Հանդիպման վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031