Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարը

Ապրիլ 15,2015 17:54

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնոթւյան հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2015թ. ապրիլի 12-ին անհայտ անձինք կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարի վրա քանդակված  խաչը և վնասել խաչքարը:

Տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության:

Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930